
12 հունիսի 2014
(0)

Հունիսի 12-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար:

11 հունիսի 2014
(0)

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 1 970,3 մլն դոլար ($1,970,266,051.51)' տարեսկզբի համեմատ նվազելով 12.5 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

10 հունիսի 2014
(0)

Հայաստանում մարտի 1–ից գործող «Tax free» համակարգով մոտ 25 մլն դրամ է վերադարձվել օտարերկրյա քաղաքացիներին, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը։

23 մայիսի 2014
(0)

Մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստում հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը:

17 մայիսի 2014
(0)

Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 2,8%–ով և 779,4 մլրդ դրամ կազմել։
Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս մարտի վերջին կազմել է մոտ 382,5 մլրդ դրամ' փետրվարի 385,2 մլրդ դրամի դիմաց։

15 մայիսի 2014
(0)

Հայաստանի միջազգային համախառն ռեզերվները 2014 թ.–ի մարտին կազմել են 1 969,9 մլն դոլար' մեկ ամսվա ընթացքում նվազելով 2.2 տոկոսով։ Ինչպես հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում, միջազգային համախառն ռեզերվները 2013թ. մարտի համեմատ աճել են 20,7 տոկոսով։

13 մայիսի 2014
(0)

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին:

13 մայիսի 2014
(0)

Մայիսի 8-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ ՀՀ կենտրոնական բանկի 2013 թ. թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

06 մայիսի 2014
(0)

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար–փետրվարին կազմել են 159.2 մլրդ դրամ, ծախսերը' 139,7 մլրդ դրամ
30 ապրիլի 2014
(0)

2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 139.7 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

22 ապրիլի 2014
(0)

Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին, այս մասին ասվել է ՀՀ կառավարության' ապրիլի 10-ին կայացած նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։

17 ապրիլի 2014
(0)

ՀՀ կառավարությունը ապրիլի 10-ին տեղի ունեցած նիստի ժամանակ մոտ 750 մլն դրամ է հատկացրել հողի հարկի գումարների և ոռոգման վճարների փոխհատուցման միջոցով ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։

16 ապրիլի 2014
(0)

Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա երևանյան մայրուղու շինարարությունը կավարտվի մինչև մայիսի 31–ը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

15 ապրիլի 2014
(0)

ՀՀ կառավարությունը ապրիլի 10-ի նիստի ժամանակ 875 մլն դրամ է հատկացրել «Արմավիր» ՔԿՀ–ի նոր մասնաշենքի կառուցման համար։
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, նոր մասնաշենքը նախատեսված կլինի 400 դատապարտյալների համար։

10 ապրիլի 2014
(0)

Ռուսաստանը 2014 թ.–ին Հայաստանի արդյունաբերության զարգացման համար կհատկացնի 700 հազար դոլար ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջոցով, նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։