Ֆինանսներ և բանկեր

Prev 1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ... 26 Next
Իրական աշխատավարձերը նվազել են. ԿԲ
01 նոյեմբերի 2013   (0)
Հայաստանում 2013 թ. առաջին կիսամյակում նվազել են իրական աշխատավարձերը: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:
Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ
29 հոկտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։
Փորձագետը չի բացառում, որ Հայաստանի արտաքին-քաղաքական կուրսը կարող է կրկնակի փոփոխություն կրել
28 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի կառավարությունն ունի մտավախություններ՝ կապված 2014թ բյուջեի կատարաողականության հնարավորության հետ: Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աշոտ Եղիազարյանը, ընդգծելով, որ դա կապված է Մաքսյին միությանն անդամակցելու որոշման հետ:
Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամը ստեղծելու համար կառավարությունը 3,3 մլն դոլար կներդնի
11 հոկտեմբերի 2013   (0)
«Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» ՓԲԸ–ի 3,3 մլն դոլար ընդհանուր գումարի 9 հազար բաժնետոմսերը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 3-ի կառավարության նիստի ընթացքում։
Կարկտահարությունից տուժածները 50 հազարական դրամ օգնություն են ստացել եւ 4 հազ. օրավարձով աշխատանք
10 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հոկտեմբերի 3-ին որոշում ընդունեց շարունակել Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժածներին օգնության տրամադրումը:
Միջազգային կառույցները Հայաստանին այլեւս աղքատ երկիր չեն համարում. Ֆինանսների նախարար
09 հոկտեմբերի 2013   (0)
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով՝ Հայաստանն այլեւս աղքատ երկրների խումբ չէ, փոխադրվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն օգոստոսին կազմել է 149,7 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում
08 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի օգոստոսին 149 725 հազար դրամ է կազմել (368 դոլար կամ 12 143 ռուբլի), ինչը 5 տոկոսով պակաս է հուլիսի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանը վաղաժամկետ մարեց Ռուսաստանի վարկը
07 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանը վաղաժամկետ մարում է Ռուսաստանից վերցրած 500 մլն վարկի մնացորդը: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ին որոշեց 440 մլն դոլար տրամադրել այդ նպատակով, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը:
4±1,5% չափով գնաճի ցուցանիշ է դրված Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի նախագծում
03 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի նախագծում 12–ամսյա գնաճի ցուցանիշը դրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%)։ Կառավարության կայքում հրապարակված հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն' ՀՀ ԿԲ–ին հանձնարարված է «2014 թ.–ին ընթացքում դրամավարկային քաղաքականության ոլորտում որոշումներ ընդունելիս օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում ղեկավարվել գնաճի նպատակային ցուցանիշով 4.0 +/- 1.5 տոկոսային կետ սահմանված թույլատրելի միջանցքի շրջանակներում»։
Հայաստանում երրորդ երեխայի համար պետական նպաստի չափը 2014 թ.–ից դարձել է 500 հազար դրամ
02 հոկտեմբերի 2013   (0)
Ընտանիքում երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու համար պետական նպաստների չափը 2014 թ.–ի հունվարի 1–ից ավելանալու է' հասնելով 500 հազար դրամի, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շաբաթ օրը կայացած կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված է 2014 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը։
2014թ.–ի բյուջեի նախագծում դրված է Հայաստանի ՀՆԱ–ի 5,2%–անոց իրական աճը. ֆինանսների նախարարություն
01 հոկտեմբերի 2013   (0)
2014թ.–ի բյուջեի նախագծում դրված է Հայաստանի ՀՆԱ–ի 5,2%–անոց իրական աճ, տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ «Անվանական ՀՆԱ–ն կկազմի 4 տրիլիոն 723 մլրդ 700 մլն դրամ», – սեպտեմբերի 28-ին հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց նա։
Աշխատավարձերը Հայաստանի պետհատվածում 2014 թ.–ին կաճեն 40 տոկոսով, իսկ կենսաթոշակները` 15 տոկոսով. վարչապետ
01 հոկտեմբերի 2013   (0)
Կենսաթոշակները Հայաստանում 2014 թվականի հունվարի 1–ից կբարձրանան 15 տոկոսով, իսկ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը' 40 տոկոսով, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ռուսական կայունացման վարկի մարմանն ու երկրի տնտեսության զարգացմանը. Ֆինանսների նախարարություն
30 սեպտեմբերի 2013   (0)
Հայաստանի առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ռուսական կայունացման վարկի մարմանն ու երկրի տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Հայաստանի ներքին պարտքը շարունակում է աճել
27 սեպտեմբերի 2013   (0)
Հայաստանի ներքին պետական պարտքը 2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 270 մլրդ դրամ (մոտ 660 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Տարեսկզբի համեմատ ներքին պարտքն աճել է մոտ 6,3%-ով կամ մոտ 16 մլրդ դրամով:
ԿԲ-ն կանխատեսում է գնաճի տեմպի նվազում
26 սեպտեմբերի 2013   (0)
ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա 8.5%: Այդ մասին սեպտեմբերի 24-ին որոշում է ընդունել ՀՀ ԿԲ խորհուրդը: Հիշեցնենք, որ անցյալ ամիս ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր միանգամից 0.5 կետով, փորձելով այդ կերպ պայքարել գնաճի դեմ, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.3%-ի:
Prev 1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ... 26 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն