23 հուլիսի 2014
(0)
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 129 հազար եվրո հատկացնել Նիդեռլանդներից հարկադիր վերադարձած Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրման օժանդակության նպատակով։
19 հուլիսի 2014
(0)
2014թ.–ի անցած 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը գտնվել է սպասվածի շրջանակներում և երկրորդ եռամսյակի վերջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվում է տ/տ 4%:
16 հուլիսի 2014
(0)
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 3-ին հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
14 հուլիսի 2014
(0)
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի մայիսի վերջին, այս տարվա ապրիլի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով՝ կազմելով 1 574,4 մլրդ դրամ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 342 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 335,1 մլրդ դրամի դիմաց:
09 հուլիսի 2014
(0)
ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը 150 միլիոն ամերիկյան դոլարի ծավալով ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար, հաղորդում է ԶԵԱԲ-ի մամուլի ծառայությունը:
08 հուլիսի 2014
(0)
Հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
07 հուլիսի 2014
(0)
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակում, հաղորդում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը:
27 հունիսի 2014
(0)
Հունիսի 25-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին հանձնաժողովի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության' ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի համագործակցությանը վերաբերող հարցեր:
25 հունիսի 2014
(0)
2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտի համեմատ աճել է 0.8 տոկոսով' կազմելով ավելի քան 1 550,7 մլրդ դրամ։
Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս ապրիլի վերջին կազմել է...
23 հունիսի 2014
(0)
Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 4 560,37 մլն դոլար' ամսվա ընթացքում գրեթե մնալով անփոփոխ, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
20 հունիսի 2014
(0)
Հայաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է խստացնել տուգանքները փոքր բիզների գործարքների ընթացքում հաշիվ-ֆակտուրաների բացակայության համար: Այդ մասին հունիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը փոքր բիզնեսի աշխատանքային ռեժիմի մեղմացման վերաբերյալ:
18 հունիսի 2014
(0)
Հայաստանի միջազգային համախառն ռեզերվները 2014 թ.–ի ապրիլին կազմել են 1 879,2 մլն դոլար' մեկ ամսվա ընթացքում նվազելով 4.6 տոկոսով։ Ինչպես հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։
16 հունիսի 2014
(0)
Նախնական կանխատեսումների համաձայն' Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի ապրիլին 163 620 հազար դրամ է կազմել (395 դոլար կամ 14 093 ռուբլի), ինչը 1,5 տոկոսով պակաս է մարտի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
13 հունիսի 2014
(0)
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տարվա արդյունքում 4.1-4.8–տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում։
Հունիսի 9-ին հանդես գալով Ազգային ժողովում' ԿԲ ղեկավարը նշեց նաև, որ ակնկալվում է գնաճի նվազում' դրա 12–ամսյա ցուցանիշը կարող է կազմել մոտ 4 տոկոս։
13 հունիսի 2014
(0)
Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի լրացուցիչ վարկ կտրամադրի մշակույթի օբյեկտները վերազինելու համար, հունիսի 5-ին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։