Ռուսաստանը 2014 թ.–ին Հայաստանի արդյունաբերությանը որպես օգնություն կտրամադրի 700 հազար դոլար. ՌԴ ԱԳՆ

10 ապրիլի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Ռուսաստանը 2014 թ.–ին Հայաստանի արդյունաբերության զարգացման համար կհատկացնի 700 հազար դոլար ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջոցով, նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հայաստանի Հանրապետության զարգացմանն աջակցություն ցուցաբերելու շրջանակներում ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել 2014 թ.–ին կամավոր ռուսական վճարների միջոցներից ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման հիմնադրամին փոխանցել 700 հազար դոլար «Արդիականացման և շուկաների նկատմամբ հասանելիության ընդլայնման հաշվին Հայաստանի արդյունաբերության' արտահանմանն ուղղված բնագավառների մրցունակության բարձրացում» նախագծի իրականացման նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշում է գերատեսչությունը, այս օգնությունը «հաստատում է Ռուսաստանի պատրաստակամությունը դաշնակցային գործընկերության շրջանակներում բարեկամ Հայաստանին տրամադրել անհրաժեշտ օգնություն կայուն սոցիալ–տնտեսական զարգացում ապահովելու նպատակով»։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն