21 հունվարի 2015
(0)
Հունվարի 22–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության խորհրդի անդամ, ԻՆԵԿՈԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանի ծննդյան օրն է։
Շնորհավորում ենք մեր հանրապետության բանկային համակարգի ճանաչված պրոֆեսիոնալին ու ակտիվ գործարարին, մաղթում նորանոր ձեռքբերումներ։
19 հունվարի 2015
(0)
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ...
16 հունվարի 2015
(0)
Ց Ա Ն Կ
ԱՌԱՋԻՆ 100 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ
ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
24 դեկտեմբերի 2014
(0)
Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
19 դեկտեմբերի 2014
(0)
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև Քուվեյթի կառավարության կողմից Երևանի N 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի կատարման պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը:
19 դեկտեմբերի 2014
(0)
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ:
19 դեկտեմբերի 2014
(0)
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
19 դեկտեմբերի 2014
(0)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
18 դեկտեմբերի 2014
(0)
Ազգային արժույթի տատանումների վերաբերյալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքը regnum լրատվամիջոցում կարող եք կարդալ կայքի ռուսերեն բաժնում հետևյալ հղումով՝ http://umba.am/ru/topic.php?id=21154
04 դեկտեմբերի 2014
(0)
Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2014թ.-ի հոկտեմբերի վերջին, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 1,7%–ով և կազմել է 1 626,2 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից' հիմնվելով ՀՀ ԿԲ նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 364,4 մլրդ դրամ...
02 դեկտեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես նոյեմբեր, այնպես էլ 2014թ. անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
24 նոյեմբերի 2014
(0)
Այսպիսի տեղեկություն է հայտնում «2014 թվականի III եռամսյակում խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների վերլուծությունը», որը հրապարակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայքում։
11 նոյեմբերի 2014
(0)
Մոտ 5.6 մլրդ դրամ կուղղվի 2015 թվականին Երևանի վթարային չորս շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, նոյեմբերի 4-ին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
07 նոյեմբերի 2014
(0)
Նոյեմբերի 6-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:
05 նոյեմբերի 2014
(0)
Նոյեմբերի 3-ին ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները: