Ճշգրտվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը

23 մայիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստում հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում: Սակայն հարկաբյուջետային և դրամավարկային համակարգված քաղաքականության շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը. 2013թ. 12-ամսյա գնաճը եղել է 5.6 տոկոս՝ գրեթե համընկնելով տատանման թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5 տոկոս տնտեսական աճ:

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում նշվել է, որ 2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական, ուստի ՀՀ ԿԲ-ն պետք է առավել ճկունություն ցուցաբերի տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ: Ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացմանը համահունչ և հնարավորինս ընդլայնող:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն