Հայաստանում գործող «Tax free» համակարգով մոտ 25 մլն դրամ է վերադարձվել օտարերկրացիներին

10 հունիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանում մարտի 1–ից գործող «Tax free» համակարգով մոտ 25 մլն դրամ է վերադարձվել օտարերկրյա քաղաքացիներին, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը։

««Tax free» համակարգի գործարկման շնորհիվ մենք պատրաստ են մինչև 1.5 մլրդ դրամի ԱԱՀ վերադարձնել։ Ավելացնեմ, որ վերջին մի քանի օրերին մեր ներքին շուկայի շրջանառությունը կազմել է մոտ 100 մլն դրամ, որոնցից 25 մլն դրամը «Tax free» համակարգով վերադարձվել է արտերկրյա քաղաքացիներին»,– նշել է նա։

Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax freeե համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում:

Փաշայանի խոսքերով' նոր համակարգը երկրում կնպաստի բիզնես մթնոլորտի բարելավմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը:

«ԱՊՀ երկրներում Հայաստանը երկրորդն է, որ ունի այս համակարգը, սակայն հայաստանյան մոդելն ամենադյուրինն է, քանի որ ամբողջ համակարգն աշխատում է մեկ հարթակի վրա. օտարերկրացին սպառման կետերում ներկայացնում է միայն անձնագիր. լրացված ամբողջական տեղեկատվությունն ավտոմատ փոխանցվում է ՀՀ բոլոր մաքսակետեր»,- նշել է Միքայել Փաշայանը:

«Tax free» նշումով ցուցաթերթիկներն արդեն փակցված են խանութներում, իսկ անհրաժեշտ ցուցումներով ու տեղեկատվությամբ բուկլետները հասանելի են մեր հանրապետության հյուրերին' ինչպես սահմանային բոլոր անցակետերում, այնպես էլ սպասարկման վայրերում:

Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoiceե կամ ՀԴՄ «Tax freeե հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն գերազանցել է 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը' պահպանելով գործարանային փաթեթավորումը:

Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում:

Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը:

Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք' նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ' 30 օրվա ընթացքում կամ կանխիկ' անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն