
04 ապրիլի 2014
(0)

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջի դրությամբ, հունվարի համեմատ, աճել է 1,4 տոկոսով' կազմելով մոտ 1 514,8 մլրդ դրամ։
Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս փետրվարի վերջին կազմել է մոտ 338,4 մլրդ դրամ, դրամով ցպահանջ ավանդները կազմել են 185,4 մլրդ դրամ' հունվարին գրանցված 184,6 մլրդ դրամի դիմաց։

02 ապրիլի 2014
(0)

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։

21 մարտի 2014
(0)

Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

20 մարտի 2014
(0)

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 30 մլն դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին, հաղորդում է ՀԲ–ի երևանյան գրասենյակը։

Հայաստանի պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են մոտ 80,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 47.7 մլրդ դրամ
17 մարտի 2014
(0)

Հայաստանի պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են մոտ 80,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 47.7 մլրդ դրամ, հաղորդում է հանրապետության ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

03 մարտի 2014
(0)

Մասնավորապես՝ 614,6 մլն դրամ կհատկացվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պրոֆիլակտիկային: Ծրագիրը կիրականացնի «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը», ինչպես նաեւ Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերը, որը թմրամոլների համար անցկացնում է հատուկ թերապիա:

Փետրվարի 25–ին Հայասատանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն այցելեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։

24 փետրվարի 2014
(0)

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ:

21 փետրվարի 2014
(0)

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի շրջանակում կազմակերպվել են հանրային բաց լսումներ:

06 փետրվարի 2014
(0)

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը:

03 փետրվարի 2014
(0)

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:

22 հունվարի 2014
(0)

2013թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967,7 մլրդ դրամ, ծախսերը՝ շուրջ 901,1 մլրդ, ինչը, համապատասխանաբար, պլանի կատարումն ապահովել է 89,9 եւ 84,6 տոկոսով: Եկամտահարկի աճի շնորհիվ ընդհանուր եկամուտների աճի տեմպերն արագացել են 15.1%-ով (126,7 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա 10,8%-ի (82,3 մլրդ դրամ) համեմատ: Բյուջեի ավելցուկը կազմել է 66,6 մլրդ դրամ կամ մոտ 164 մլն դոլար:

14 հունվարի 2014
(0)

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերի վերջին, հոկտեմբերի համեմատ, աճել է 0.26 տոկոսով' կազմելով մոտ 1 470,6 մլրդ դրամ։
Հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս նոյեմբերի վերջին կազմել է մոտ 352.7 մլրդ դրամ (անկումը' 1.9%), դրամներով ցպահանջ ավանդները կազմել են 188.5 մլրդ դրամ (աճը' 2.8%)։

25 դեկտեմբերի 2013
(0)

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 23.12.13թ.-29.12.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները' արտահայտված ՀՀ դրամով'

19 դեկտեմբերի 2013
(0)

Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 294,3 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8.8 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։