15 նոյեմբերի 2012
(0)
Գերմանիան Հայաստանին 75 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, չորեքշաբթի հաղորդեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
14 նոյեմբերի 2012
(0)
Արդյոք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանը գնա արտաքին պարտքի մի մասը մարելու գործընթացին: Այս հարցը բարձրացվեց ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հետ ասուլիսում:
13 նոյեմբերի 2012
(0)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոսկվայում կայացած բարեգործական Ճաշկերույթի ավարտից հետո հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:
07 նոյեմբերի 2012
(0)
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը:
07 նոյեմբերի 2012
(1)
2012 թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
07 նոյեմբերի 2012
(0)
Հաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
07 նոյեմբերի 2012
(0)
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները, նշելով, որ ոլորտի մի շարք ծրագրերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 298,3 մլն դրամ:
06 նոյեմբերի 2012
(0)
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2012թ. հունվար-սեպտեմբերին համակարգում մուտքագրվել է 999 հետաքննության նյութ' կապված հարկային օրենսդրության խախտումների հետ և 2011թ. նյութերի մնացորդի հետ կազմել 1 877:
04 նոյեմբերի 2012
(0)
Ինչպես բյուջետային քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, 182 778 մլն դրամ (450 մլն դոլար) ընդհանուր գումարից 439 մլն դոլարը կգնա զուտ ռազմական ծախսերին, 94,7 մլն դրամը՝ 233 756 դոլար, կհատկացվի հումանիտար ականազերծման ու փորձագիտական ծառայությունների ստեղծման ծրագրերին:
04 նոյեմբերի 2012
(0)
Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար կծախսվի 5 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
03 նոյեմբերի 2012
(0)
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի աշխատավարձն ավելացել է 11%-ով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, բարձրացումը սպասվում է հաջորդ տարեսկզբից։
02 նոյեմբերի 2012
(0)
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 4041,5 մլն դոլար' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
01 նոյեմբերի 2012
(0)
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի սեպտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 120 116 դրամի (294 դոլարի կամ 9254 ռուբլու), ինչը 0,4 տոկոսով ավելի է օգոստոսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
31 հոկտեմբերի 2012
(0)
Բրիտանական «Legatum» վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի բարգավաճող երկրների վարկանիշը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ 144 երկրների շրջանում: Ուշագրավ է, որ Վրաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդմ Թուրքիան՝ 89-րդ, Իրանը՝ 102-րդ հորիզանականները: Ցանկը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում՝ Դանիան է, երրորդում՝ Շվեդիան: