31 հուլիսի 2013
(0)
Հայաստանի համայնքների եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ' նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)' 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
26 հուլիսի 2013
(0)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է կես դրամով կամ 0.12%-ով:
24 հուլիսի 2013
(0)
Գյուղատնտեսության վարկավորման թեման Հայաստանում միանշանակ գնահատականի չի արժանանում: Երբ մայիսին ՀՀ Ազգային Ժողովում քննարկում էին դրամավարկային քաղաքականության ծրագիրը, կրքերը հատկապես թեժացան գյուղատնտեսության վարկավորման շուրջ: Իշխող կուսակցության պատգամավորները նույնիսկ հայտարարություններ արեցին այն մասին, որ գյուղացուն «թալանում են» բարձր տոկոսադրույքների միջոցով:
23 հուլիսի 2013
(0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 5.4 մլն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրել, որը կուղղվի Երևանի 1.1 բնակիչների ջրամատակարարման բարելավմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
22 հուլիսի 2013
(0)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Հիշեցնենք, որ ուրբաթ' հուլիսի 19-ին բորսայում գործարք տեղի չէր ունեցել, իսկ հուլիսի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 0.89 կետով կամ 0.22%-ով:
18 հուլիսի 2013
(0)
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում' կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ...
16 հուլիսի 2013
(0)
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել են մոտ 2,6 տրլն դրամ (մոտ 6.3 մլրդ դոլար): Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի մայիսի տեղեկագրում:
Ֆրանսիայի կառավարությունը 13 մլն եվրոյի վարկ կհատկացնի Երեւանում աերացիայի կայանի վերանորոգման համար
05 հուլիսի 2013
(0)
Ֆրանսիայի կառավարությունը 26 մլն եվրոյի վարկի շրջանակում 13մլն եվրո կհատկացնի Երեւանի աերացիայի կայանի վերանորգման համար: Այս մասին ասաց «Երեւան ջուր» ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը:
04 հուլիսի 2013
(0)
Հայաստանի միջազգային պահուստները 2013 թ. մայիսին կազմել են մոտ 1.669 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստներն ավելացել են 31 մլն դոլարով:
03 հուլիսի 2013
(0)
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հուլիսի 1-ից սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ:
28 հունիսի 2013
(0)
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
28 հունիսի 2013
(0)
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ:
25 հունիսի 2013
(0)
Ջրամատակարարման համակարգի բարելավման' 2013թ. ապրիլին մեկնարկած վարկային ծրագրի շրջանակներում Ֆրանսիան 26 մլն. եվրո է տրամադրել Հայաստանին։
21 հունիսի 2013
(0)
Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012թ.–ին 16 դպրոցներում և մշակութային օբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքում պետությանը 51 մլն դրամ է վերադարձվել, տեղեկացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
12 հունիսի 2013
(0)
Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն, այսօր՝ հունիսի 12-ին, ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով: