ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար–փետրվարին կազմել են 159.2 մլրդ դրամ, ծախսերը' 139,7 մլրդ դրամ

2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 139.7 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ' 2.3%-ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի, շրջանառության հարկի և այլ եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 7.4%-ը' այլ եկամուտների հաշվին:

«Կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվար ամիսների տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% և ծախսերի գծով՝ 52.4%: ՀՀ 2014 թվականի հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6% ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն գրեթե չեն փոփոխվել:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 10.4 մլրդ դրամով' առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 50.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

ՀՀ ԱԺ–ն 2014 թ.–ի պետական բյուջեին ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի 2014 թ.–ի համախմբած պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 135 մլրդ դրամի սահմանում, ծախսերը' 1 տրիլիոն 245 մլրդ դրամի սահմանում։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը' 8,6 տոկոս։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն