ՀՀ կառավարությունը 750 մլն դրամ է հատկացրել ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնելու նպատակով

17 ապրիլի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

ՀՀ կառավարությունը ապրիլի 10-ին տեղի ունեցած նիստի ժամանակ մոտ 750 մլն դրամ է հատկացրել հողի հարկի գումարների և ոռոգման վճարների փոխհատուցման միջոցով ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։

Մարտի 30–ին տեղացած առատ ձյան, կարկուտի, ուժեղ քամու և օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությանը լուրջ վնաս էր հասցվել։ Ցրտահարությունների պատճառով, որոշ տվյալներով, Հայաստանում տուժել է ծիրանի բերքի մոտ 80–90 տոկոսը։ Նախնական հաշվարկներով' միայն ծիրանենիներին հասցված վնասը կարող է հասնել 25 մլն դոլարի։

Ինչպես նշել է ՀՀ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը, հողի հարկը կփոխհատուցվի ամբողջությամբ, իսկ ոռոգման ջրի վճարը' 50 տոկոսով։

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ մարզպետարանները պետք է շահառուների ցուցակ կազմեն և դրանք հրապարակեն իրենց կայքերում։

Նա հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին իր կայքում ևս տեղադրել բոլոր շահառուների ցուցակը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը ցրտահարությունից տուժած գյուղացիների համար կիրականացնի նույն ծրագիրը, ինչ իրականացրել է նախորդ տարի Արմավիրի մարզում կարկտից տուժած գյուղացիների համար։

«Նախորդ տարի մենք 630 հազար ընտանիքի 120 մլն դրամ օգնություն ենք ցուցաբերել' փոխհատուցելով 4 հազար դրամի ամենօրյա աշխատավարձ։ Մենք նախատեսում ենք ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրել 150–200 մլն դրամի օգնություն», – ասել է Ասատրյանը։

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն