Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:




Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, ճգնաժամերին:

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում որոշեց Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի շրջանակներում ՀՀ շահերի հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով ներգրավել եւ պայմանագիր կնքել Steptoe and Johnson ընկերությանը:


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում վերջին երկու տարում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արեւային ֆոտովոլտային 3 կայան։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։


Կապալառուն՝ «Արհովշին» ընկերությունը, վթարավտանգ հատվածներում իրականացրել է ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, որոշ տեղամասերում կատարվել է նաև ասֆալտապատում։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:
.jpg)

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված փոփոխություններով լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաեւ պետական մարմնի կողմից աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով:


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվեցին ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։
.jpg)

Նախագծի ընդունմամբ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում: Մասնավորապես, կնվազի ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսված գումարը:


Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
.jpg)

Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ եւ մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում:
.jpg)

Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները:
.jpg)

Զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է 2023 թ. անցում կատարել քրեական գործերով վարույթի էլեկտրոնային ռեժիմին, որն առավել արդյունավետ կդարձնի գործընթացը: