Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին

22 ապրիլի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին, այս մասին ասվել է ՀՀ կառավարության' ապրիլի 10-ին կայացած նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։

Ինչպես նշված է կառավարության պաշտոնակն կայքէջում, կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:

Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն