Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։




Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով...


Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:


Գործադիրը սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը:


Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:


Կառավարությունը սահմանել է նաև 2025 թ. ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:


Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։


Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը:


Կառավարության որոշմամբ «Ջմետալ թրեյդինգ կոմպանի» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:


Վարչապետի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և դրա կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրում։


Կառավարությունը սահմանել է ՀՀ բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև:


Կառավարությունը հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:


Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը:
.jpg)

Գործադիրը հավանություն է տվել «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Կառավարությունը որոշել է Թոքաբանության ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին: