Պաշտոնական տնտեսական լուրեր

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 120 Next
Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
17 ապրիլի 2024   (0)

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում

ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ
17 ապրիլի 2024   (0)

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ:

Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
16 ապրիլի 2024   (0)

Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։

Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ
11 ապրիլի 2024   (0)

Ելույթներում պատգամավորները տարբեր գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի վերաբերյալ, համեմատականներ անցկացրել դրա եւ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի միջեւ, ներկայացրել մեր պետությունը զարգացնելու, դժվարին իրավիճակից դուրս բերելու եւ երկրի առաջընթացն ապահովելու հարցում իրենց պատկերացումները:

Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան
11 ապրիլի 2024   (0)

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը
11 ապրիլի 2024   (0)

Խորհրդարանն ապրիլի 11-ի հերթական նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով
03 ապրիլի 2024   (0)

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից վերադարձնելու համակարգի վերանայմանը:

Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ
03 ապրիլի 2024   (0)

Հարկային կարգապահությունը զարգացնելու եւ խթանելու նպատակով Կառավարության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը:

ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք
03 ապրիլի 2024   (0)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
03 ապրիլի 2024   (0)

Օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:

2024-ի առաջին եռամսյակում լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե
03 ապրիլի 2024   (0)

Վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե:

ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար
02 ապրիլի 2024   (0)

Փոխնախարարը նշել է, որ եթե ստուգումների ժամանակ խախտումներ հայտնաբերվեն, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցի գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու օրինական իրավունք և լիարժեք հիմքեր կունենա։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք
28 մարտի 2024   (0)

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային հսկողություն իրականացնելիս հարկային մարմնին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով Ոստիկանության կողմից փոխանցված տեղեկություններն օգտագործելու հնարավորության տրամադրմամբ։

Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողի
26 մարտի 2024   (0)

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

Էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը. ՊԵԿ
26 մարտի 2024   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 120 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն