Առողջապահություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Հայաստանի երշիկ արտադրող ընկերություններից 21–ը լուրջ խախտումներով է աշխատում
11 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանում երշիկեղեն արտադրող 21 ընկերություններ անբարեխիղճ գործունեություն են իրականացրել և դրա համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կտուգանվեն օրենքով նախատեսված առավելագույն չափով՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով։
«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի
07 դեկտեմբերի 2012   (0)
«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի ուռուցքային, հեմատոլոգիական հիվանդություններ և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին օգնելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում
05 դեկտեմբերի 2012   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից 20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա:
Հայաստանը հավակնում է դառնալ բիոէթանոլի և ինուլինի արտադրության տարածաշրջանային առաջատար
02 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանը մոտակա տարիներին պատրաստվում է դառնալ բիոէթանոլ և շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց համարվող ինուլինի տարածաշրջանային եզակի արտադրողներից մեկը:
ՀԲ-ն կնպաստի սննդի անվտանգության բարելավմանը և տեսչական ստուգումներին Հայաստանում
30 նոյեմբերի 2012   (0)
Համաշխարհային բանկի խմբի' Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների կողմից հրատարակվել է սննդամթերք արտադրողների համար նախատեսված նոր ուղեցույց, որը կօժանդակի սննդի անվտանգության չափանիշների բարելավմանը և մրցունակության բարձրացմանը, հաղորդում է IFC մամլո ծառայությունը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարեկան ֆինանսավորումը պետք է ավելացվի. փորձագետ
15 նոյեմբերի 2012   (0)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարեկան 800 մլն դրամի հատկացվող բյուջետային ֆինանսավորումը բավարար չէ և պետք է ավելացվի, ասաց Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:
«Հայկական պանիր» ընկերության գործունեությունը փաստացի սառեցված է. Պանիր արտադրողների միություն
13 նոյեմբերի 2012   (2)
«Հայկական պանիր» ընկերությունն այսօրվա դրությամբ փաստացիորեն չի գործում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Լիկվոր» ընկերության արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18,8%–ով
12 նոյեմբերի 2012   (0)
«Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրության ծավալը նոյեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 18,8%–ով և կազմել 1,05 մլրդ դրամ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում բոտուլիզմից թունավորման նոր դեպք է արձանագրվել. ԱԻՆ
09 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանում բոտուլիզմից թունավորման նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Հայաստանում սիբիրյան խոցի հերթական դեպքն է հաստատվել
09 նոյեմբերի 2012   (0)
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում
09 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Հայաստանում դեղագործությունն առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է. նախարար
08 նոյեմբերի 2012   (0)
Դեղագործությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ծնելիությունը 2012թ. ինը ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով
08 նոյեմբերի 2012   (0)
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ՀՀ 2001 թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3 282.0 հազ. մարդ, այդ թվում, քաղաքայինը' 2 101.2 հազ. մարդ, իսկ գյուղականը' 1 180.8 հազ. մարդ:
Հայաստանը կօգնի Իրաքին վերականգնել առողջապահության համակարգը
07 նոյեմբերի 2012   (0)
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Իրաքի Հանրապետություն' մասնակցլու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։
GMP ստանդարտի ներդրումը Հայաստանում 2-3 անգամ կմեծացնի հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալը. փորձագետ
07 նոյեմբերի 2012   (0)
GMP (Good Manufacturing Practice - Պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտի ներդրումը Հայաստանում 2-3 անգամ կմեծացնի հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալը, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն