Առողջապահություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին կեսի տվյալները. դիմել է 1130 քաղաքացի
19 օգոստոսի 2013   (0)
«Երևանյան ամառ» ծրագրում ներառված առողջապահական մեկամսյա ակցիայի առաջին կեսի տվյալներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող առողջապահական ակցիան շարունակվում է
14 օգոստոսի 2013   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ
07 օգոստոսի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում բուժհաստատություններում անցկացվող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն
19 հուլիսի 2013   (0)
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Համագործակցում են Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները
26 հունիսի 2013   (0)
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում:
Գիտնականները հերքել են յուղոտ ձկան օգտակարության մասին առասպելը
19 հունիսի 2013   (0)
Վերջին հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ յուղոտ ձուկը և Omega 3 -ը չեն փրկում սրտի նոպայից և կաթվածից։ Նախկինում սրտի հիվանդությամբ տառապող հիվանդներին խորհուրդ էր տրվում շաբաթական 2-3 բաժին ձուկ ուտել․ ծովատառեխ, սկումբրիա, սարդինա։
Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին
01 հունիսի 2013   (0)
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Հանդիսությամբ բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը և Մարտունու հիվանդանոցը
24 մայիսի 2013   (0)
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր:
Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի կատարման ընթացքից
20 մայիսի 2013   (0)
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները
20 մայիսի 2013   (0)
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանի հետ։
Ֆրանսիական զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում մի շարք ծրագրեր ֆինանսավորել
19 ապրիլի 2013   (0)
Ֆրանսիական զարգացման գործակալությունն, իրականացնելով Ֆրանսիայի կառավարության պաշտոնական օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանի մի շարք ենթակառուցածքային ծրագրեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը
09 ապրիլի 2013   (0)
Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով:
Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք
09 ապրիլի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8–ից ապրիլի 7–ը անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։
Երևանում կմեկնարկի «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
21 մարտի 2013   (0)
LOGOS EXPO Center և Հայաստանի Արդյունաբորողնորի և Գործարարների (Գործատուների) միությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու տարվա ամենագեղեցիկ «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի մարտի 22-24-ը Երևանում «Երևան Էկսպո» նոր բացված ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):
Գետնախնձորի շնորհիվ Հայաստանը կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ ստանալ
13 մարտի 2013   (0)
Հայաստանում 2013 թ. ամռանը կմեկնարկի Armtopinambour անվանումը կրող ծրագիր՝ գետնախնձորի աճեցում եւ վերամշակում: Այդ մասին ասաց ծրագիրն իրականացնող «Գյուղկորպորացիա» ընկերության արտաքին կապերի եւ մարքետինգի բաժնի պետ Գրիգոր Շիրխանյանը:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն