Առողջապահություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 14 անուն բուժսարքավորում
20 օգոստոսի 2014   (0)
2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ և իմունաֆերմենտային 4 անալիզատոր:
Անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի
14 օգոստոսի 2014   (0)
«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից մինչ օրս համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի, որոնցից 423-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և ապահովել պատշաճ սպասարկում:
«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի
07 օգոստոսի 2014   (0)
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան։
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից մեկնարկել է անվճար բուժօգնության ակցիան
05 օգոստոսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ «Երևանյան ամառ 2014» ծրագրով օգոստոսի 1-ից մեկնարկել և մինչև օգոստոսի 15-ը շարունակվելու է անվճար բուժօգնության ակցիան: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Համաբուժարաններում վերանորոգման և վերազինման աշխատանքներ են ընթանում
26 հունիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ծրագրերով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում ընթանում են ջեռուցման համակարգերի անցկացման և վերանորոգման աշխատանքները:
Նիկոլայ Դալլաքյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով
24 հունիսի 2014   (0)
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։
Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք
24 հունիսի 2014   (0)
Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
365 օր հանուն երեխաների
04 հունիսի 2014   (0)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
14 մայիսի 2014   (0)
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հարմարեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց
29 ապրիլի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքները:
Ներկայացվել են քաղաքային տնտեսության որոշ ոլորտների եռամսյակային հաշվետվությունները
08 ապրիլի 2014   (0)
Քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է նաև, որ Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցները համալրվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով, ինչը հնարավորություն է ընձեռում տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին ապահով և առավել հարմարավետ կերպով օգտվել հետիոտնային անցումներից:
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել  26.000-ից ավելի քաղաքացի
07 ապրիլի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով ընթացիկ շաբաթ անվճար բուժսպասարկման է դիմել 5915 կին։ Ակցիայի շրջանակում երևանյան բոլոր բուժհաստատություններում այս շաբաթ ընդհանուր հանրագումարով կատարվել է 192 վիրահատություն, ևս 250 կին ուղեգրվել է վիրահատության։
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 հազար 225 կին
02 ապրիլի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները
18 մարտի 2014   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 3786 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 371 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 71-ն արդեն վիրահատվել են:
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
11 մարտի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն