Առողջապահություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Գլոբալ հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է
19 փետրվարի 2015   (0)
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Կանտոյին և պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրշեչկինային:
Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում կատարված փոփոխությունները
11 փետրվարի 2015   (0)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երեշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք:
Մինչև 2016թ. ԵՏՄ անդամ երկրները պետք է ապահովեն դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտի ներդաշնակություն
30 հունվարի 2015   (0)
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հունվարի 22-ին հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերին:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
29 հունվարի 2015   (0)
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:
Անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
19 հունվարի 2015   (0)
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները: Նիստում ընդունվել է նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական ՓԲԸ-ները վերակազմակերպելու որոշում, որը թույլ կտա պարզեցնել ֆինանսավորման և հաշվետվողականության գործող մեխանիզմները, բարձրացնել ֆինանսական կառավարման արդյունավետությունը:
Անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կկառուցվի նոր մասնաշենք
19 դեկտեմբերի 2014   (0)
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև Քուվեյթի կառավարության կողմից Երևանի N 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի կատարման պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը:
Նպատակային և արդյունավետ կդառնա պետության երաշխավորած բուժօգնությունը
12 դեկտեմբերի 2014   (0)
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մի քանիսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում. նախարար
10 նոյեմբերի 2014   (0)
Հայաստանում դեղորայքի գների էական աճ, կապված մակնշումների ներդրման հետ, չի սպասվում, երկուշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց մայրության նպաստ սահմանող ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը
06 նոյեմբերի 2014   (0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:
Քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող հարցեր
06 նոյեմբերի 2014   (0)
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող և ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
05 նոյեմբերի 2014   (0)
Նոյեմբերի 3-ին ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:
Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ առողջապահության նախարարը
04 նոյեմբերի 2014   (0)
Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։
Քննարկվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Մարսելի հանրային աջակցության կլինիկայի համագործակցության մանրամասներն ու հեռանկարները
11 սեպտեմբերի 2014   (0)
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Հանրային աջակցության կլինիկայի միջազգային կապերի վարչության պետ Հերվե դ’Օրիանոյի և նույն կլինիկայի բժշկական կոմիտեի գլխավոր քարտուղար Միշել Զիմառատոյի հետ։ Հյուրերը ներկայացրել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ համագործակցության մանրամասներն ու հեռանկարները։
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
04 սեպտեմբերի 2014   (0)
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Համաբուժարաններ է դիմել 33774 քաղաքացի, «Շտապբուժօգնություն» ծառայություն ստացվել է 4550 կանչ
03 սեպտեմբերի 2014   (0)
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնունդների թիվը կազմել է 526 երեխա, այդ թվում՝ 292 տղա, 234՝ աղջիկ:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն