04 մարտի 2013
(0)
«Դեղերի մասին» օրենքի նախագիծը կարող է լրջորեն վնասել մրցակցությանը դեղերի շուկայում: Այդ մասին ասաց «Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ 1996 թ. ընդունված ու ներկայում գործող օրենքը հնացել է եւ շտկումների կարիք ունի, սակայն շրջանառության մեջ մտած նոր նախագիծն անընդունելի կետեր է պարունակում:
03 մարտի 2013
(0)
Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետություն այցելեց Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը:
Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում այցելեց բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:
01 մարտի 2013
(0)
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց «2013թ.-ի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների» ծրագիրը, որի շրջանակներում պետբյուջեից 10 մլն դրամ կհատկացվի ընթացիկ տարում սննդամթերքի անվտանգության ապահովման համար:
22 փետրվարի 2013
(0)
ՀՀ կառավարությունը հաստատել է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը, որի նպատակն է ներկրվող բեռի վտանգի կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը...
15 փետրվարի 2013
(0)
Հայաստանի առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով' լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին:
14 փետրվարի 2013
(0)
Դեղերի գրանցման ժամկետի ավարտից հետո դեղերը կարող են վերագրանցվել պարզեցված ընթացակարգով: ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 14-ին որոշում ընդունեց դեղի կողմնակի ազդեցության բացակայությունների դեպքում դրանք վերագրանցել արագացված ընթացակարգով, ինչն առավելագույնը կտեւի 23 օր:
13 փետրվարի 2013
(0)
Նարինեն» շարունակում է մեծ պահանջարկ վայելել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ԱՊՀ երկրներում: Այդ մասին ասաց «Վիտամաքս Ե» ընկերության բժիշկ փորձագետ Մարիաննա Կարապետյանը: Ընկերությունն արդեն 15 տարի է՝ արտադրում է «Նարինե» պրոբիոտիկներ՝ պատիճի, հաբի, փոշու տեսքով:
08 փետրվարի 2013
(0)
Ատամնաբույժների համար ամսական 80 հազ. դրամը ցածր է՝ այլ ոլորտների վճարած հարկերի համեմատ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
25 հունվարի 2013
(0)
2013 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, բայց իր մեջ էական փոփոխություններ չի պարունակում: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
22 հունվարի 2013
(0)
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 22-ին ներկա գտնվեց Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի թեկնածուն շրջեց հիվանդանոցում՝ ծանոթանալով պայմաններին և սարքավորումներին:
14 հունվարի 2013
(0)
Սննդամթերքի անվտանգության տեսչությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է խորհուրդներ ու կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել շուկայից, խանութից միս գնելիս:
12 հունվարի 2013
(0)
2012 թվականին Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 299 դեպք, մինչդեռ 2011 թվականին դրանք կազմել էին 209-ը, հայտնեց Հայաստանի գլխավոր թունաբան, «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժնի պետ Միքայել Գաբրիելյանը։
07 հունվարի 2013
(0)
Երբ «Սենդի» անունը կրող հզոր փոթորիկը ԱՄՆ-ի արևելյան ափեր հասավ, ապա պահածոները դարձան ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքները, որոնք ակնթարթորեն անհայտացան վաճառասեղաններից։ Գաղտնիք չէ, որ պահածոները բարձր են գնահատվում հատկապես իրենց երկար պահպանման շնորհիվ։
28 դեկտեմբերի 2012
(0)
Առողջապահության ոլորտը մշտապես գտնվում է ոչ միայն մասնագիտական շրջանակաների, այլեւ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: 2012 թվականի ընթացքում' ոլորտի խնդիրները չվրիպեցին երկրի ղեկավարության' ՀՀ Նախագահի գլխավորությամբ, եւ զանգվածային լրատվական միջոցների ուշադրությանից:
21 դեկտեմբերի 2012
(0)
Նորքի հոգեբուժական կլինիկայի հիվանդներից 34-ամյա Կ.Գ.-ն իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով եւ դանակով հարվածել է բժիշկին, ավագ բուժակին եւ բուժքրոջը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: