Համաշխարհային բանկի խմբի' Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների կողմից հրատարակվել է սննդամթերք արտադրողների համար նախատեսված նոր ուղեցույց, որը կօժանդակի սննդի անվտանգության չափանիշների բարելավմանը և մրցունակության բարձրացմանը, հաղորդում է IFC մամլո ծառայությունը:
«Պատշաճ արտադրական պրակտիկայի և Պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման» ուղեցույցը տրամադրում է գործնական խորհուրդներ սննդամթերք արտադրողների համար' հիգիենայի և արտադրականպրակտիկաների վերաբերյալ: Այն նաև կօժանդակի այդ ոլորտի տեսուչներին' կիրառելու ստանդարտացված մոտեցում ձեռնարկությունների կողմից վերոնշյալ պահանջների բավարարման գործընթացը գնահատելիս: Սննդի անվտանգության վերաբերյալ Հայաստանում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով, «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» և IFC-ի «Սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրերի կողմից կազմակերպվել է համատեղ սեմինար, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել և տրամադրվել է վերոհիշյալ ուղեցույցը:
«Ուղեցույցում նկարագրված պրակտիկաների ներդրումը էականորեն կնվազեցնի սննդամթերքի աղտոտման ռիսկերը», ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Նշված պրակտիկաները խիստ անհրաժեշտ են նաև Եվրամիության չափանիշներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ձևավորման համար, ինչը մեր հիմնական նպատակներից մեկն է»,- ասել է նա:
Աղբյուրը՝ www.panarmenian.net
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться