Հայաստանը հավակնում է դառնալ բիոէթանոլի և ինուլինի արտադրության տարածաշրջանային առաջատար

02 դեկտեմբերի 2012 | Առողջապահություն | Цитата

Հայաստանը հավակնում է դառնալ բիոէթանոլի և ինուլինի արտադրության տարածաշրջանային առաջատարՀայաստանը մոտակա տարիներին պատրաստվում է դառնալ բիոէթանոլ և շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց համարվող ինուլինի տարածաշրջանային եզակի արտադրողներից մեկը: Այդ արտադրությունների համար հումք է ծառայելու գետնախնձորը, որը ՄԱԿ-ի Պարենի հանձնաժողովի կողմից հռչակվել է 21-րդ դարի գլխավոր էներգառեսուրս և պարենային ապահովման հիմնական բաղադրիչ: «Արմենպրես»-ն արտադրական ծրագրերի իրականացման շուրջ զրուցել է ծրագրի ղեկավար, «Գյուղկորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Շիրխանյանի հետ:

-Ինչո՞ւ Հայաստանում որոշվեց ձեռնարկել այս բազմակողմանի արտադրությունները և ի՞նչ ապագա է սպասվում ձեռնարկին:

-Նախկինում Հայաստանում փորձեր են եղել գետնախնձորը դարձնել հիմնական մշակաբույսերից մեկը: 1986 թվականին Հայաստանի խորհրդային կառավարության որոշմամբ փորձ է արվել հիմնել գետնախնձորի լայն մշակում և վերամշակում: Սակայն, ԽՍՀՄ փլուզումը խոչընդոտ հանդիսացավ այդ ծրագրերի իրագործման համար: Գետնախնձորն իր հատկանիշներով, արժեքով և ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը զուրկ է էներգետիկ ռեսուրսներից և պարենային անվտանգության ապահովման խնդիր կա, կարող է դառնալ անփոխարինելի մշակաբույս առաջին հերթին որպես վերականգնվող էներգետիկ ռեսուրս է և պարեն:

այաստանը բենզինի արտադրություն չունի, որտե՞ղ եք պատրաստվում իրացնել գետնախնձորի վերամշակումից ստացված բիոէթանոլը:

-Գետնախնձորը բիոէթանոլ ստանալու ամենարդյունավետ միջոցներից է' բենզինի արտադրության մեջ նրա պարունակությունը հասնում է մինչև 18 տոկոսի: Ներկայում Եվրամիության բոլոր երկրներում բենզինի արտադրության ընդունված նոր չափանիշներով պարտադիր է նրա կիրառությունը: Ռուսաստանը ևս պատրաստվում է անցում կատարել ԵՎՐՈ-3 չափանիշի բենզինի արտադրությանը: Բրազիլիայում բիոէթանոլ ստանում են շաքարեղեգից և ցորենից, Չինաստանում' գետնախնձորից, Կանադայում' եգիպտացորենից: Եթե Հայաստանում էլ մասսայական գետնախնձոր է աճեցվում, ապա հնարավոր է դառնում բիոէթանոլ ստանալ, որի ծավալները կարող են հասնել տարեկան 30-40 հազար տոննայի: Արտադրությունը կազմակերպելու պարագայում եվրոպական ընկերությունները պատրաստ են գնել ստացված բիոէթանոլի ողջ արտադրանքը:

-Իսկ ո՞ր մարզերում եք նախատեսում իրականացնել գետնախնձերի մշակումը:

-Գետնախնձորի ագրոտնտեսական սպասարկումն ավելի հեշտ է և դյուրին, բերքատվությունն ավելի բարձր և Հայաստանի պայմանները իդեալական են գետնախնձորի աճեցման համար: Ներկայում Հայաստանը շատ հողատարածքներ ունի, որոնք լքված են և դրանց վերականգնումը գետնախնձորի մշակման միջոցով բավականին եկամտաբեր կլինի: Գետնախնձորն անջրդի հողերում է աճում, իսկ այդպիսի տարածքներ Հայաստանը ևս շատ ունի: Աշխատանքները սկսել ենք Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանից, որտեղ արդեն իսկ 130 հեկտար գետնախնձորի ցանքատարածություններ կան: Աշնանացան գետնախնձոր է ցանվել նաև Սևանի տարածաշրջանի Վարսեր, Տավուշի մարզի Աչաջուր, Լոռվա մարզի Պուշկինո գյուղերում: Ռուսաստանից ներկրվել է բարձրորակ երեք տեսակի գետնախնձորի սերմացու: Ըստ պայմանավորվածությունների, Տավուշի մարզում պատրաստ են գետնախնձորի մշակման համար հատկացնել մոտ 2500, Գեղարքունիքում' 3000 հազար հեկտար ցանքատարածություններ: Այն նաև կարող է մշակվել Լոռիում և Սյունիքում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մշակման տակ դնել 10000 հեկտար գետնախնձորի ցանքատարածություններ:

-Իսկ բացի բիոէթանոլից, ի՞նչ այլ արտադրատեսակներ են ստացվելու գետնախնձորի վերամշակումից:

-Գետնախնձորի մշակման և վերամշակման ծրագիրը նախատեսված է 5-8 տարվա համար: Գետնախնձորից կարելի է ստանալ 25 տեսակի արտադրանք: 2012 թվականի դեկտեմբերին պատրաստվում ենք պայմանագիր ստորագրել չինական ընկերության հետ, որը Սևան քաղաքի մոտ գտնվող Գագարին բնակավայրում կառուցելու է ինսուլինի արտադրության գործարան: Ինուլինը շաքարախտով հիվանդների բուժման ամենարդյունավետ միջոցներից է և, ի տարբերությունը, ինուլինի կախվածություն չի առաջացնում: Եթե պլանները փոփոխության չենթարկվեն, ապա չինական կողմը 2013 թվականին սկսելու է գործարանի հավաքման գործընթացը, իսկ 2014-ին այն կգործարկվի: Այդտեղ վերամշակվելու է տարեկան 50 հազար տոննա գետնախնձոր:

-Իսկ մնացած արտադրությունները ե՞րբ եք ծրագրում գործարկել:

-Սա երկար ներդրումային գործընթաց է և շատ բաղադիչներ ունի: Բիովառելիքի արտադրության ծրագրին կից ընթանալու է բիոէթանոլի արտադրության հիմնումը: Քանի որ գետնախնձորը բազմակի օգտագործման նյութ է, նրա վերամշակումից որպես երկրորդային հումք քուսպ է ստացվում, որը հիանալի է բիոգազ ստանալու համար: Բիոգազի ստացումն էլ ուղեկցվելու է բիոպարարտանյութի ստացմամբ, որը շատ բարձր կարգի է և պարունակում է կալումիական, ֆոսֆորական և ազոտական բաղադրիչներ: Գետնախնձորից նաև ստացվում է պարենային ալյուր, որը ավելի շատ հայտնի է Երուսաղեմյան ալյուր անվամբ և նրա խառնուրդը ցորենի հետ օգտավետ է մարդու համար: Գետնախնձորը նաև ֆրուկտոզայի ստացման հիմնական հումքն է, որը շաքարի փոխարինողն է և շաքարախտով հիվանդ մարդկանց համար անփոխարինելի կերակրատեսակ:

Հարցազրույցը Արտակ Մարկոսյանի

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն