Հայաստանի երշիկ արտադրող ընկերություններից 21–ը լուրջ խախտումներով է աշխատում

11 դեկտեմբերի 2012 | Առողջապահություն, Մարքեթինգ | Цитата

Հայաստանի երշիկ արտադրող ընկերություններից 21–ը լուրջ խախտումներով է աշխատումՀայաստանում երշիկեղեն արտադրող 21 ընկերություններ անբարեխիղճ գործունեություն են իրականացրել և դրա համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կտուգանվեն օրենքով նախատեսված առավելագույն չափով՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր կայացած նիստում հրապարակեց հանձնաժողովի կողմից մի քանի ամիսների ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդմ՝ անբարեխիղճ գործունեություն իրականացնող 21 օրինախախտ արտադրողներ, որոնք են. «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ ընկերությունները:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսին հայտնեց, որ վերջիններս երշիկի արտադրության մեջ օգտագործել են հումքեր, բաղադրիչներ, որոնց մասին սպառողին չեն տեղեկացրել։ «Օգտագործել են մեծաքանակ սոյա , օսլա, սպիտակաձավար, այլուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտված ավելի լուրջ խնդիրներից մեկն էլ այն է, որ փաթեթի վրա նշվում է, որ պատրաստված է տավարի մսից, բայց սառեցված հավի և խոզի միս է, նաև մեծ քանակությամբ ճարպ են օգտագործում, և դրա մասին չեն տեղեկացնում սպառողին»,– ասաց նա։

Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ մանկական անվանումով երշիկների պարագայում: Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանքով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Շաբոյանի տեղեկացմամբ՝ տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի մեկ կգ–ի գինը 700-800 դրամ է։ Քանի որ հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում, և վերոնշյալ փաստերը հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի մեկ կգ-ը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով։

Տուգանքների չափերը հաշվարկելիս Հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը: Եվ քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին և հետևապես մեծ կարևորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում նաև որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչն այս դեպքում առկա է:

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Քանի որ Հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա վերոնշյալ փաստերը Հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է:

ՏՄՊՊՀ կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք օրենսդրական բացեր, ինչի հետ կապված Հանձնաժողովը կմշակի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթը: Մասնավորապես, որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16 տոկոսը, սակայն մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի այն, կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի:

Աղբյուրը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն