«Հայկական պանիր» ընկերության գործունեությունը փաստացի սառեցված է. Պանիր արտադրողների միություն

13 նոյեմբերի 2012 | Առողջապահություն | Цитата

«Հայկական պանիր» ընկերության գործունեությունը փաստացի սառեցված է. Պանիր արտադրողների միություն«Հայկական պանիր» ընկերությունն այսօրվա դրությամբ փաստացիորեն չի գործում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

«Մի քանի տարի առաջ կառավարությունը հայտարարեց պանրի արտադրության ոլորտին առավել շատ ուշադրություն հատկացնելու մտադրության մասին, վարչապետն ինքն այդ գործը ստանձնեց, հիմնվեց «Հայկական պանիր» ընկերությունը, և մենք բոլորս ոգևորված էինք: Սակայն երկու երեք նախաձեռնություններից հետո դրա գործունեությունը փաստացիորեն սառեցվեց, քանի որ չստացվեց խոստացված ֆինանսավորումը: Դա հերթական նախաձեռնություններից էր, որն իր հետևում ոչ մի հիմք չուներ»,- ասաց Գիգոյանը:

«Հայկական պանիր» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ի սկզբին պետության կողմից՝ ի դեմ Զարգացման հայկական գործակալության և Պանիր արտադրողների միության: «Հայկական պանիր» ընկերությունը ստեղծվել է «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշի ներքո տարբեր տեղական ընկերությունների արտադրած արտադրանքի արտահանման ծավալների աճի ապահովման համար:

Ըստ Գիգոյանի՝ պանրի արտադրությունը Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ոլորտ է, սակայն երկրի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի հատկացնում դրան:

«Հայաստանը եզակի աշխարհագրական առանձնահատկություններ ունի պանրի արտադրության համար: Պանիրը և կաթնամթերքն ընդհանուր առմամբ կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ: Եթե մենք պատշաճ մակարդակի բարձրացնենք պանրի արտադրությունը, ապա մեզ հետ կարող են մրցակցել միայն Ալպերն ու Ալթայը»,- ավելացրեց Գիգոյանը:

Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանիր արտադրող երկիրն է: Տարեկան հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր: Միաժամանակ պանիրներից շատերը, ինչպիես՝ «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», բացառապես հայկական տեսակներ են:

Ըստ Պանիր արտադրողների միության տվյալների՝ ներկա պահին Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող շուրջ 70 ձեռնարկություն:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

  • Tina | Ответить
    13 նոյեմբերի 2012

    inch sarsapeli e :(

    • Mxo | Ответить
      13 նոյեմբերի 2012

      Սարսափելի ասեցիք թողեցիք... Հետաքրքիր է, եթե կազմվի հայրենական արտադրանքներից ցուցակ, ո՞ր մթերքը կներառվի որպես անվտանգ: Հերիք է մեր առողջությունը վտանգեք հարգելի ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ...

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն