Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարեկան ֆինանսավորումը պետք է ավելացվի. փորձագետ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարեկան 800 մլն դրամի հատկացվող բյուջետային ֆինանսավորումը բավարար չէ և պետք է ավելացվի, ասաց Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի պետ պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:

«Պետությունը տարեկան 800 մլն դրամ է հատկացնում ուռուցքային հիվանդների՝ ինչպես մեծահասակների, ակնպես էլ երեխաների, անվճար բուժմանը, սակայն այդ միջոցները սպառվել են, և այսօրվա դրությամբ մենք չենք կարող նոր հիվանդների ընդունել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բադալյանը:

Նա հայտնեց, որ պետպատվերի շրջանակներում մեկ հիվանդի բուժման համար ամսական հատկացվում է 60 հազար դրամ՝ քիմիաթերապիայի մեկ կուրս անցկացնելու համար, որն անցկացվում է ամեն ամիս կամ մեկուկես ամիսը մեկ անգամ:

Նա միաժամանակ պարզաբանեց, որ որոշ դեպքերում, եթե հիվանդի վիճակը ծանր է, ապա այդ գումարը կարող է հասնել 300 հազարի:

Բադալյանը հայտնեց, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Կենտրոնում գործում է համաֆինանսավորման սկզբունքը, որի համաձայն, հիվանդները վճարում են իրենց բուժման համար պակասող գումարը, սակայն հիվանդը չի կարող ամբողջովին բուժում անցնել իր հաշվին:

«Հենց դա էլ դարձավ հիվանդների ընդունումը դադարեցնելու պատճառ»,- ասաց նա:

Բադալյանը միաժամանակ հայտնեց, որ կենտրոնը շարունակում է ընդունել ծանր վիճակում գտնվող երեխաների և նրանց բուժումն անցկացնել պահուստային միջոցների հաշվին:

«Այսօրվա դրությամբ ծանր հիվանդներին մենք խորհուրդ ենք տալիս բուժվել արտասահմանում, քանի որ կենտրոնում ժամանակակից սարքավորումների բացակայությունը խոչընդոտում է ծանր հինվանդների արդյունավետ բուժմանը»,- ավելացրեց Բադալյանը:

Նա նշեց նաև, որ զարգացած երկրներում ուռուցքային հիվանդություններից բուժված լինելու տոկոսը հասնում է 80 տոկոսի, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 60-65 տոկոս:

Հայաստանում տարեկան գրանցվում է միջինը 80-100 ուռուցքային հիվանդության դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում, ընդ որում՝ երկրում քաղցկեղից մահանում է տարեկան 30-40 երեխա:

Քաղցկեղի առավել տարածված տեսակներն են՝ արյան քաղցկեղը (հիվանդների ընդհանուր թվի մոտ 25 տոկոսը), ինչպես նաև գլխուղեղի և լիմֆահանգույցների քաղցկեղը (համապատասխանաբար, 17 և 15 տոկոս):

Հայաստանում 100 հազար բնակչության հաշվարկով քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը կազմում է 270, իսկ մահացության ցուցանիշը՝ 170: Նախորդ տարի քաղցկեղից մահվան դեպքերը Հայաստանում գերազանցել են 5 հազարը:

Հայաստանում քաղցկեղով հիվանդանալու և մահացության ցուցանիշների տարեկան աճը կազմում է մինչև 5 տոկոս: Մինչև 16 տարեկան երեխաների շրջանում այդ ցուցանիշը վերջին տարում չի ավելացել:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն