Նախագծեր

Prev 1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 ... 36 Next
««Հայաստանի Հանրապետութան կառավարության «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» 1995 թվականի հունվարի 13-ի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
12 մարտի 2021   (0)

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվել են պետական լիազորված այն մարմինները, որոնք իրավասու են ապոստիլով վավերացնել պաշտոնական փաստաթղթերը:

Սերմերի և տնկանյութի մասին օրենքը
10 մարտի 2021   (0)

Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10 մարտի 2021   (0)

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Պետական գնումների մասին ընթացակարգում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
05 մարտի 2021   (0)

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 04/02/2021թ. «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաստատելու մասին» N 142-Լ որոշման 3-րդ հավելվածի 13-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
05 մարտի 2021   (0)

Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04 մարտի 2021   (0)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03 մարտի 2021   (0)

Սույն նախագծով հստակեցվում է կառուցապատման բնագավառում դրամական միջոցների հոսքերի կառավարումը, ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից ստեղծվում է նպաստավոր պայմաններ,ինչպես նաև բացառվում կրկնակի հարկումը:

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ
03 մարտի 2021   (0)

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը, բազմազավակ ընտանիքների թվաքանակի ավելացումը, նրանց անդամների առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարումը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
03 մարտի 2021   (0)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
25 փետրվարի 2021   (0)

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած,

«Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
25 փետրվարի 2021   (0)

Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
25 փետրվարի 2021   (0)

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
23 փետրվարի 2021   (0)

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն:

Oդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու, կանոնադրությունը  հաստատելու մասին, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 13-ի N 1491-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
19 փետրվարի 2021   (0)

Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը և անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
19 փետրվարի 2021   (0)

Նախագիծը մշակվել է սահմանված միջոցառման ժամկետների փոփոխման և առավել իրատեսական ժամկետների սահմանման նպատակով։

Prev 1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 ... 36 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն