«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

23 փետրվարի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում» բառերը փոխարինել «բնության հատուկ պահպանվող տարածքներում» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
        Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի առանձնացված տարածքներն են, որոնք դիտարկվում են որպես առանձին բնական օբյեկտներ՝ իրենց համար սահմանված պահպանության հատուկ ռեժիմով և բնապահպաանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում։

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՕ-211-Ն օրենքի 20-րդ հոդվածի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Սակայն հաշվի առնելով, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում, միաժամանակ, քանի որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձևով են սահմանված և ներկայումս քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչպես նաև կարևորելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

Առաջարկվող կարգավորման բնույթը
 Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի  նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը և տնտեսության զարգացմանը՝ ի շահ հասարակության:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն