«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

19 փետրվարի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագիծը մշակվել է սահմանված միջոցառման ժամկետների փոփոխման և առավել իրատեսական ժամկետների սահմանման նպատակով։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 885-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետում նշված միջոցառման՝ «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում՝ «2020 թ.
4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021 թվականի 4-րդ եռամսյակ» բառերով,

2) 2-րդ կետում նշված միջոցառման՝ «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում՝ «2021 թ.
3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2022 թ.
4-րդ եռամսյակ» բառերով։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի

1. Անհրաժեշտությունը
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սկիզբ առած՝ ԿՈՎԻԴ 19 համավարակի, այնուհետ ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում սահմանված միջոցառումներն իրականացնելու համար հետազոտական և բանակցային աշխատանքների իրականացման անհնարինությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Ներկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը։ Համակարգի վերանայման համար այժմ իրականացվում է հետազոտություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Առաջիկայում նախատեսվում են իրականացնել նաև շահեկից մարմինների հետ քննարկումներ, որոնք հնարավոր չի եղել իրականացնել արտակարգ և ռազմական դրության պայմաններում։ Սահմանված ժամկետներում փոփոխությունների իրականացման բացակայության վերաբերյալ տեղեկությունը ներկայացվել է ՀՀ վարապետի աշխատակազմ և ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 02/11.7/53769-2020 հանձնարարությամբ ընդունվել է ի գիտություն։

Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգում դերակատարների հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել փոփոխություն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որտեղ համակարգի դերակատարներին կվերապահվեն «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից բխող լիազորություններ։

3. Կարգավորման նպատակը և բնույթը.
 
 Նախագծի ընդունման նպատակն է՝ փոփոխել միջոցառումների իրականացման ժամկետները՝ սահամանելով գործընթացների լիարժեք իրականացման համար նոր ժամկետներ։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
 
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.  Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն՝ օրենսդրական ակտերում փոփոխություններ իրականացնելու համար առավել իրատեսական ժամկետներ։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն