• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

25 փետրվարի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 42-րդ կետում ««Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ» բառերը փոխարինել «Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմ» բառերով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկից գործունեությունը դադարեցված վայր (կազմակերպություն) հանելու և ցանկում նոր վայր (կազմակերպություն) ընդգրկելու հետ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի  N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպության գործունեության դադարեցումով պայմանավորված խնդիր է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն (հիմք՝ ՀՀ Կոտայքի մարզպետի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 01/08.2/00145-2021 գրություն)։

Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։

Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման համապատասխանեցումը ոլորտը կարգավորող ՀՀ օրենքներին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Տարեցներին տրվող խնամքի ծառայությունները կբարելավվեն• Կառավարությունն արտոնություններ տրամադրեց մի քանի մլրդ դրամի ներդրումային ծրագրերի• «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ• Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը• Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ• 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ• Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն կդառնա 6000 դրամ• «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին• «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն