Նախագծեր

Prev 1 ... 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 ... 36 Next
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին»
05 ապրիլի 2021   (0)

Նախագծով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները

"Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
05 ապրիլի 2021   (0)

Սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ
05 ապրիլի 2021   (0)

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից:

«ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի  թիվ 193-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ
05 ապրիլի 2021   (0)

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումն իրականացվում է տարբեր օտար լեզուներով: Կարգի համաձայն՝ թարգմանության ճշտությունը ստուգում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետները, սակայն, գործնականում շատ են դեպքերը, երբ նշված ՊՈԱԿ-ը համապատասխան լեզուներով մասնագետներ չի ունենում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02 ապրիլի 2021   (0)

Նախագծի նպատակն է ապահովել իրավական որոշակիություն ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով։ Մի շարք փոփոխություններ էլ միտված են ծրագրի իրականացման հեշտացմանը։

«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին»
31 մարտի 2021   (0)

Սահմանել լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը՝ համաձայն հավելվածի:

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
30 մարտի 2021   (0)

Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերը և հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները նախատեսել սակագնի սահմանման (վերանայման) հայտ ֆիզիկական անձանց կողմից ներկայացնելու մասին դրույթ, ինչպես նաև մեղմացնել սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու թերթերին ներկայացվող պահանջները։

«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծ
30 մարտի 2021   (0)

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25 մարտի 2021   (0)

Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 1մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։

«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
24 մարտի 2021   (0)

Վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 1283-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23 մարտի 2021   (0)

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր
22 մարտի 2021   (0)

հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
16 մարտի 2021   (0)

Նախագծի ընդունմամբ կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկը կձևավորվի ներկայիս հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը համահունչ և կբարելավվի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ֆինանսավորման մեխանիզմները։

ՀՀ ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման կանոնները հաստատելու մասին
12 մարտի 2021   (0)

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ։

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրման և կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
12 մարտի 2021   (0)

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել համապատասխան ընթացակարգեր՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումների ընդունման և տրամադրման համար:

Prev 1 ... 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 ... 36 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն