«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

25 փետրվարի 2021 | Նախագծեր | Цитата

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացնել նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի Ցանկը լրացնել նոր տողերով հետևյալ բովանդակությամբ․ 

1. 03.00.2 - Ձուկ թարմ կամ պաղեցրած
    0302 - Ձուկ թարմ կամ պաղեցրած
    կգ
    եռամսյակային

2. 03.00.3 - Ձուկ վերամշակված կամ պահածոյացված
    1604 - Ձուկ վերամշակված կամ պահածոյացված
    կգ
    եռամսյակային
 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի  N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 
Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման  և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացնել նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
     Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով ակնկալվում է, որ Կառավարության որոշման ընդունումից հետո  հնարավորություն կընձեռնվի հաշվառելու և գնահատելու  հանրապետությունում սպառվող ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը, ինչպես նաև իրականացնել համապատասխան վերլուծություններ  պարենային անվտանգության ապահովման գործընթացի շրջանակներում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն