
12 հունիսի 2013
(0)

Հունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ:

12 հունիսի 2013
(0)

Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն, այսօր՝ հունիսի 12-ին, ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով:

05 հունիսի 2013
(0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ստարչևիչին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելությունը հնարավորություն կտա ամրապնդել և խորացնել հայ-խորվաթական հարաբերությունները:

03 հունիսի 2013
(0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

01 հունիսի 2013
(0)

Մայիսի 19-23 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ մոտ 200 երկրից. Նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, գիտնականներ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարներ:

Մայիսի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն այցելեց իտալացի գործարարների մի պատվիրակություն, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանի արտաքին տնտեսական կապերը, արտադրանքի մրցունակությունը և արտահանման պոտենցիալը։

23 մայիսի 2013
(0)

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր՝ մայիսի 23-ին, հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին:

22 մայիսի 2013
(0)

Ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել Արցախի Հանրապետությունում, ԳԴՀ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանի ու հայտնի գործարար Վերներ Հարթմանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։

20 մայիսի 2013
(0)

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։

20 մայիսի 2013
(0)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը Մինսկին մասնագետներ կտրամադրի բելառուսական ԱԷԿ–ի շահագործման հարցում աջակցելու համար։

26 ապրիլի 2013
(0)

Նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

25 ապրիլի 2013
(0)

ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:

25 ապրիլի 2013
(0)

Հայաստանը շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտ ունեցող երկիր է, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

23 ապրիլի 2013
(0)

Հայաստանը կփորձի մեծացնել Լեհաստանի հետ ապրանքաշրջանառության կառուցվածքը, լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

19 ապրիլի 2013
(0)

Ֆրանսիական զարգացման գործակալությունն, իրականացնելով Ֆրանսիայի կառավարության պաշտոնական օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանի մի շարք ենթակառուցածքային ծրագրեր: