
28 դեկտեմբերի 2012
(0)

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական, որպեսզի իրանական 52 անուն ապրանքատեսակների համար սահմանված էմբարգոն չտարածվի Հայաստանի վրա:

28 դեկտեմբերի 2012
(0)

2009թ.–ից մինչ օրս Հայաստանում իրականացվել է ТAIEX–ի ավելի քան 70 ծրագիր, ինչպես նաև իրականացման գործընթացում է գտնվում TWINNING–ի 18 ծրագիր, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

27 դեկտեմբերի 2012
(0)

Մասնակցության մրցույթի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ
I. Քոլեջի նպատակն ու ընթացքը
:: Դուք աշխատո՞ւմ եք հանրային կառավարման ոլորտում եւ ակտիվորեն մասնակցո՞ւմ եք միջազգային հարաբերությունների կերտմանը:
:: Դուք ցանկանո՞ւմ եք կատարելագործվել եւ կապեր հաստատել ներգրավված եվրոպացիների հետ:

26 դեկտեմբերի 2012
(0)

«Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը գտնում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը հեռանկարային է մեր հանրապետության համար: «Մեր կարծիքով, սա շատ հեռանկարային նախագիծ է, որը բխում է միջազգային տրանսպորտային միջանցնքների տրամաբանությունից և թույլ կտա Հայաստանին դուրս գալ դեպի Պարսից ծոց, և այնուհետև՝ Եվրոպա»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:

26 դեկտեմբերի 2012
(0)

Հայաստանի տնտեսության իրական հատվածում անցնող տարվա ինն ամիսներին 391 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

24 դեկտեմբերի 2012
(0)

Եվրամիությունն ամփոփում է 2012թ.-ին Հայաստանում իրականացրած իր գործունեությունը՝ բարձր գնահատելով Հայաստանի հետ փոխհարաբերություններում ձեռք բերված արդյունքները:

22 դեկտեմբերի 2012
(0)

«Չարբախ» երկաթուղային կայարանից մինչև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան գնացող ճյուղի կառուցման նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կմշակվի երկու ամսվա ընթացքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

21 դեկտեմբերի 2012
(0)

Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ:

19 դեկտեմբերի 2012
(0)

Դեկտեմբերի 18–ին Երևանում բացվեցին հայ–վրացական «Ֆլեշ–Թեգետա Մոթորս» ընկերության գլխամասային գրասենյակը և Հայաստանում առաջին մուլտիբրենդային սերվիս–կենտրոնը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով։

19 դեկտեմբերի 2012
(0)

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

18 դեկտեմբերի 2012
(0)

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը' ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

18 դեկտեմբերի 2012
(0)

Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին ...

17 դեկտեմբերի 2012
(0)

ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը, ով համակարգում է նախարարության գործունեությունը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, կզբաղվի Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

16 դեկտեմբերի 2012
(0)

Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: «Հաշվի առնելով այն, որ մենք ատոմակայան ենք կառուցում, մեզ համար հեռանկարային է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում»,- ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

15 դեկտեմբերի 2012
(0)

Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14 անգամ' շուրջ 2 մլն դոլարից հասնելով 35 մլն դոլարի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: