• Armenianeconomy.com

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը

Դեկտեմբերի 5-ին Համաշխարհային բանկի խումբը` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ, Հայաստանում մեկնարկել է նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) և զարգացնել կանանց ձեռներեցությունը՝ երկրում գործարարության աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Ես շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում խորհրդատվական ծրագրի մեկնարկի առիթով։ Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների աջակցությունն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների խթանումը, որտեղ խորհրդատվական ջանքերը կօգնեն մեզ ձևավորել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրի իրականացմամբ ոչ միայն կարողանալու ենք քաղաքականություններ զարգացնել, այլև բարելավելու ենք հաղորդակցությունը մասնավոր հատվածի հետ, որպեսզի իրականացվող քաղաքականությունը լինի առավել հասկանալի և սպասելի, ու եթե մասնավորն ունի տեսակետներ տնտեսական հարցերում, ապա մենք նաև այս հնարավորությունը պետք է օգտագործենք և դարձնենք մեր հաղորդակցությունն երկկողմանի ավելի արդյունավետ և շահավետ։ Կանանց ձեռնարկատիրական կարողությունների հզորացման առումով մենք գիտենք, որ կանայք մեր հասարակության շատ արժեքավոր կարողություններ են ներկայացնում, և կարևոր է, որպեսզի նրանք  լինեն ավելի ներգրավված, պատրաստ՝ վաղվա տնտեսական մարտահրավերներին արձագանքելու, իրենց տնտեսական կարողություններն օգտագործելու և այդ տրամադրությամբ ազդելու ողջ հասարակական գործունեության վրա։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ նոր հնարավորություններ ստեղծելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար»։  

2008 թվականից ի վեր ՕՈՒՆ-ների ներգրավումը Հայաստանում դարձել է մարտահրավեր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Ռուստատանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով: 

Հայաստանը դիմակայում է նաև ձեռնարկատիրության ոլորտում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարութանը, որը հանգեցնում է ավելի ցածր տնտեսական արդյունքի՝ համարժեք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14 տոկոսին:

«Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (ՄՖԿ): Ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով. այն խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում` ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: Ծրագիրը կօգնի նաև բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքները` բարելավելով նրանց գործարար կարողությունները և գործարար ցանցերի հասանելիությունը:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցելու այս ծրագրին բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Այն կօգնի Հայաստանի կառավարությանը բարելավել բիզնեսի համար բարենպաստ միջավայրը և խրախուսել ներդրումները՝ տնտեսական աճը խթանելու նպատակով։ Հատկապես կարևոր է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա. նպատակ, որն ընկած է բրիտանական կառավարության՝ զարգացման մոտեցման հիմքում»:

ՄՖԿ-ի խորհրդատվությունը կնպաստի բարձր ներուժ ունեցող ոլորտների աճին, այդ թվում` ՕՈՒՆ-ների նպատակային խթանման համար խոստումնալից ոլորտների բացահայտման միջոցով: Ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան իրավակարգավորումները: Այն նաև կօգնի ՀՀ կառավարությանը բացահայտել ընտրված ապրանքների արտահանման ներուժը: Գործարար միջավայրի բարեփոխումներից կին ձեռնարկատերերի օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով` ծրագիրը կօգնի վերլուծել գործարարությամբ զբաղվող կանանց հիմնական խոչընդոտները և զարգացնել կին ձեռնարկատերերի կարողությունները:

«Մասնավոր հատվածի ավելի բարձր արտադրողականությունը խթանում է տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Ներդրումային միջավայրի բարեփոխումներն առանցքային են մասնավոր հատվածի զարգացման և կին ձեռնարկատերերի հզորացման համար»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը, «Մենք կաշխատենք Հայաստանի կառավարության հետ օգնելու բարելավել երկրում գործարար միջավայրը, որը հանդիսանում է ավելի մրցունակ ներդրումային միջավայր ունենալու գործում Հայաստանի կառավարությանն աջակցության Համաշխարհային բանկի խմբի ավելի ընդարձակ ջանքի մի մասը»:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևս ողջունել է ծրագրի մեկնարկը՝ համարելով դրա բոլոր բաղադրիչները խիստ կարևոր առաջանցիկ աճի տեսանկյունից։ Նա վիճակագրական տվյալներ է հիշատակել՝ ներկայացնելով կանանց և տղամարդկանց միջև, հատկապես տնտեսական ոլորտում, անհավասարությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

Հայաստանը ՄՖԿ անդամ և  բաժնետեր դառնալուց ի վեր, ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային և արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում: 

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ակնկալվում է երկարատև ու արդյունավետ համագործակցություն․ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում հանդիպել է «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրենի հետ• Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահի հետ• Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է• Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները• ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը. հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում• Տիգրան Խաչատրյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերը• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԵԱՏՀ խորհրդի նիստը• ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении