• Armenianeconomy.com

Միջազգային համագործակցություն

ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ
13 մարտի 2013   (0)
Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։
Վարչապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղարին
11 մարտի 2013   (0)
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:
ՀԱԳ(Գ)Մ նախագահության նիստը
05 մարտի 2013   (0) |
Փետրվարի 28–ին կայացավ ՀԱԳ(Գ)Մ նախագահության հերթական նիստը, որի սկզբում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մոնտուան վավերացրին պայմանագիր նույն հաստատության հիմնադրամի և Միության հետ համագործակցության վերաբերյալ։
Հայաստան է այցելել Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը
03 մարտի 2013   (0)
Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետություն այցելեց Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը: Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում այցելեց բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
02 մարտի 2013   (0)
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող «CTS 2013 » 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին մասնակիցներին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն անդամագրվել է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը
02 մարտի 2013   (0)
Փետրվարի 28-ին' ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:
Փոխվել են Հայաստանի եւ Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները
28 փետրվարի 2013   (0)
2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար եւ հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:
Լատվիան և Հայաստանը գործնական կապերի ընդլայնման ներուժ ունեն, Բերզինշ
27 փետրվարի 2013   (0)
Հայաստանի և Լատվիայի միջև իրական ներուժ կա գործնական հարաբերությունների ընդլայնման և բիզնեսի զարգացման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը։
Գործարար. հայկական մսակոմբինատները կարող են արտադրել ռուսական բրենդների լիցենզիաներով
23 փետրվարի 2013   (0)
Ռուսական արտադրողները երկու սցենարներից յուրաքանչյուրի դեպքում էլ շահում են. եթե արտադրության հիմնական հումքը ներմուծվող է, ապա այն կարող են ավելի էժան գնել
Ստամբուլում հայկական հիմնադրամին թույլատրել են հյուրանոց եւ բնակելի շենք կառուցել
20 փետրվարի 2013   (0)
Ստամբուլի Մխիթարյան վարժարանի եւ եկեղեցու հիմնադրամին պատկանող 15 հազար քմ տարածքում հյուրանոց եւ առեւտրի կենտրոն կառուցելու նախագծի փոփոխությունն ընդունվել է։
Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան
17 փետրվարի 2013   (0)
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել
Zawya. Հայաստանի տնտեսական մեծ թռիչքը
15 փետրվարի 2013   (0)
Դուբայական «Rasia FZE» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ երկաթուղային-ավտոմոբիլային միջանցքի կառուցման համար, որը Սեւ ծովի նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ:
Հայ–ռուսական կապեր
14 փետրվարի 2013   (0)
Փետրվարի 13–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը, որը Հայաստանում էր Եվրասիական միության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ հանդիպումների կապակցությամբ։
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 4-րդ փուլը
14 փետրվարի 2013   (0)
Բրյուսելում, փետրվարի 4-7-ին, կայացել է Հայաստան-Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Հայաստանին 45 մլն դոլարի փոխառություն կտրամադրվի` ճանապարհների բարելավման համար
12 փետրվարի 2013   (0)
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, փետրվարի 11-ին, ստորագրել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն