
19 օգոստոսի 2013
(0)

Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել:

14 օգոստոսի 2013
(0)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն օգոստոսի 13-ին ընդունել են հնդկական «North Star Hospitality» զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

12 օգոստոսի 2013
(0)

Իրանական ապրանքների 15-րդ ցուցահանդեսը Երևանում կբացվի սեպտեմբերի 26-ին, հայտնում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը' հղում անելով Հայ-իրանական առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանին։

09 օգոստոսի 2013
(0)

Հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա դեկտեմբերին Վաշինգտոնում, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։

08 օգոստոսի 2013
(0)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 7-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին:

08 օգոստոսի 2013
(0)

Չնայած պատժամիջոցներին՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 380 մլն դոլարը։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ-իրանական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը։

05 օգոստոսի 2013
(0)

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի հանդիպման ժամանակ:

Հուլիսի 12–14–ը Բուդվա քաղաքում կայացավ «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորումը, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությունը և Մոնտենեգրոի գործատուների միությունը։ Շուրջ քսան հոգանոց ձեռնարկատերերի հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ, «ՍԻՆՈՊՍԻՍ» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

31 հուլիսի 2013
(0)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական ներկայացուցիչ Բրենդլի Բուզետտոյին:

29 հուլիսի 2013
(0)

Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ:

26 հուլիսի 2013
(0)

Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:

24 հուլիսի 2013
(0)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

19 հուլիսի 2013
(0)

Հայաստանի Հանրապետությունն ու Լեհաստանի Հանրապետությունը ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքեն: ՀՀ կառավարությունը հուլիսի 18-ին հավանություն տվեց համաձայնագրի կնքմանը:

13 հուլիսի 2013
(0)

Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ:

11 հուլիսի 2013
(0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: