• Armenianeconomy.com

«INNOWEEK.UZ – 2019»-ից հայկական ընկերությունները վերադարձել են համագործացության հստակ արդյունքներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ - 2019»)։

Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը հանդես է եկել ելույթով։
Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։

«INNOWEEK.UZ - 2019»-ի կարևոր բաղկացուցիչն էր կազմում տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում էր 3 թեմատիկ ուղղություններով՝ նախաձեռնողական բիզնես, նորարարական լուծումներ և համագործակցային հարաբերություններ:

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էր հայկական տաղավարը: Այն ներկայացնում էր հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու արդեն կայացած ընկերությունների կարողությունները, ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները։

Այցելուների թվում էին Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովը, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևը, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Համաշխարհային բանկի ներկայացուցիները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ հայկական ընկերություններ հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ SFL, ERP և Early1 ընկերությունները ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու և առաջին փորձնական ներդրումը սկսելու ուղղությամբ։

Lokator ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝ ոռոգման համակարգի մոնիտորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։ Հայկական մեկ այլ ընկերություն՝ ERP-ն, Ուզբեկստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM և ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։

Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Ուզբեկական կողմին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի քաղաքականությունից։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվում ենք դպրոցից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են հանրակրթական դպրոցներում, և երեխաներին սովորեցնում են կազմել իրենց առաջին ալգորիթմերը, ապա՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ պատանիները մասնագիտանում են դիզայնի ու տեխնոլոգիաների տարբեր ուղղություններում, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերը Ուզբեկստանի դպրոցներում և բուհական լաբորատորիաներում ներդնելու հետ կապված մի շարք հարցեր: Արդյունքում՝ «YEA Engeneering» –ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաները Ուզբեկստանի դպրոցներում և բուհերում ներդնելու վերաբերյալ։

Փոխըմբռնման մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «ERP Smart System»-ի հետ՝ CRM համակարգի համագործակցության վերաբերյալ։
Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը• Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին. վարչապետն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին• Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա• Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը• Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգը և խորացման հեռանկարները• Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր• Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով• Վարչապետը Բուլղարիայի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր• Հայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության ներուժ ունեն. նախագահ Սարգսյանն այցելել է Asahi Group

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении