• Armenianeconomy.com

Երևանում կայացել է միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրել է միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին:

«Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար, ինչպես նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

IT'S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի, որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով երկրի հավասարաչափ զարգացումը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղորդմամբ  ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ՝ խթանելու առողջ ապրելակերպը՝ ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայցև իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- իր ելույթում նշել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցել են պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այն ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրել այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և մեր երկրում հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին: Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազամակերպելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին առաջիկա, ինչպես նաև ձեռնարկվող քայլերին, նաև լինելու դրանց մասնակիցը»,- նշել է նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով, որ այսօրվա քննարկումն առնչվում է մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության։  

«Այս ոլորտում պետք է ճիշտ գնահատել ապագայի անհրաժեշտ կարգավորումները թե՛ ԵԱՏՄ միասնական կանոնների համատեքստում և թե՛ օգտվելով եվրոպական լավագույն փորձից, որը մեզ կուղղորդի, թե ինչ արժեքներ են այս բնագավառում կարևորվում աշխարհում առաջիկա միջնաժամկետ հատվածում, որպեսզի մենք էլ մեր հերթին այդ գիտելիքը փոխանցենք մեր արտադրողներին։ Կարևոր է այդպիսով պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ապագայի գյուղատնտեսությունը՝ մարդկանց ապահովելու որակյալ սննդով, հիմքեր ստեղծելու մարդկային ներուժի առավելագույն իրացման համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին՝ արտահանելու իրենց արտադրանքը աշխարհի լայն շուկաներ», -  ասել է էկոնոմիկայի նախարարը։

Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկել են համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում․

Պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացում. ինչպե՞ս հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար:
Սննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկ. ինչպե՞ս հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են հետագա գործակցության հնարավորությունները• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով• Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղ• ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով• Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը• Մաքսատուրքերի զրոյացում, թեստերի փոխճանաչում. ՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ում• Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին• Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն