ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու  տեսանկյունից փորձ չունենք: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կլրացնի այդ բացը»,- այս մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկու կարևորագույն օրինագծերի մշակման, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը փոխելուն.

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմքում ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման  և անհատական կարիքի գնահատման սկզբունքը: Այս իմաստով համայնքային ծառայությունների զարգացումը և հատկապես անկախ կյանքի քաջալերմանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են: Այս համատեքստում շատ կարևոր է նաև հասկանալ, որ գործ ունենք որոշակի կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտության հետ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց»,- ասել է նախարարը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը ողջունել է նախարարության որդեգրած ներառական քաղաքականությունը և որոշ մանրամասներ ներկայացրել 2020 թ.-ին մեկնարկող ծրագրի վերաբերյալ.

«Տիկին նախարար, ես երկու կարևոր և ուրախ լուր ունեմ Ձեզ համար։ Առաջինը՝ ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող  աջակցությունը մոտ 40 տոկոսով։ Վստահ եմ, որ այդ գումարն արդյունավետորեն կծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպաստելով երկրի զարգացմանը։

Երկրորդը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սկսել է նոր ծրագիր՝ խթանելու ներառականությունը Հայաստանում և նպաստելու հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների լուծմանը։ Ծրագրի անունն է՝ «Դեպի անկախ ապրելակերպ», նպատակը՝ աջակցել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ապրել ինքնուրույն, պաշտպանել իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցել իրենց համայնքների զարգացմանը»,- ասել է տիկին Դեբորա Գրիզերը:

Նա հույս է հայտնել, որ ամերիկյան և տեղացի գործընկեր կազմակերպությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները, և ոլորտում նշանակալի առաջընթաց կունենանք:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն