• Armenianeconomy.com

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի,  գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Տուլայի մարզի պատվիրակության անդամները, առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցություն իրականացնելու նպատակով, ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես` նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության և պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտների կազմակերպությունների` հայկական կողմի համար հնարավոր հետքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հետաքրքիր նախագծերի ներկայացման համար և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առևտրատնտեսական ոլորտին առնչվող համապատսխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը և նշել, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցությանը՝ նպաստելով կապերի խորացմանը և ընդլայնմանը:

Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը:   

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ• Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը՝ Պետական եկամուտների կոմիտե• Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ• Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ• Հայաստանի վարչապետն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր• ՀՀ-ն ու Քուվեյթը շահագրգիռ են խորացնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում. վարչապետը հանդիպում է ունեցել Քուվեյթի գործընկերոջ հետ• Հոկտեմբերին տեղի ունեցած տնտեսական ֆորումը նոր ճյուղ է բացել հայ-գերմանական հարաբերություններում. Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններո• Սուրեն Պապիկյանը Վրաստանի փոխվարչապետի հետ խոսել է Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից• Նախարար Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении