Միջազգային համագործակցություն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 69 Next
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
16 ապրիլի 2024   (0)

Անցյալ տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 704 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը աճել է 2-3 անգամ։

Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան
16 ապրիլի 2024   (0)

Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում, և հատկապես երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրկնակի աճը, որն անցյալ տարի արտահայտվեց երկնիշ թվով, վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի Ղազախստանի հետ համագործակցության լուրջ ներուժ, բայց, ցավոք, օգտագործվում է դրա միայն մի մասը։ 

Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
15 ապրիլի 2024   (0)

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը
15 ապրիլի 2024   (0)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։

Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին
02 ապրիլի 2024   (0)

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։

Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ
26 մարտի 2024   (0)

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Ժողովրդավարական ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը Հայաստանում» (DIPPA) նախագիծը։

Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել
25 մարտի 2024   (0)

Ինդոնեզիան ակնկալում է այս տարի առևտրային գործարք կնքել Եվրասիական տնտեսական միության հետ՝ արտահանման նոր շուկաներ գտնելու նպատակով։

ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին
20 մարտի 2024   (0)

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ քաղաքների քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում:

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում
18 մարտի 2024   (0)

Հայաստանը մտադիր է վավերացնել Գերմանիայի հետ Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու համար։

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար. պաշտոնյա
14 մարտի 2024   (0)

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։

Մեթյու Միլլեր. ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025 թվականին Հայաստանին 52 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել
12 մարտի 2024   (0)

ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 52 մլն դոլարի օգնություն։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի հետ տնտեսական ռեսուրսները դիվերսիֆիկացնելու նպատակով․ Միրզոյան
07 մարտի 2024   (0)

Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ, ինչի մասին վկայում է առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումը. Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են փաստաթղթեր
05 մարտի 2024   (0)

Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը
04 մարտի 2024   (0)

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ

Ճապոնիան 3 մլն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանին. Ծրագիրը լինելու է Շիրակի եւ Տավուշի մարզերում
29 փետրվարի 2024   (0)

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 69 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն