Ֆինանսներ և բանկեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի պարզաբանումը վարորդների աշխատավարձերի վերաբերյալ
09 փետրվարի 2013   (0)
Փետրվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պարզաբանել է վերջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվող հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձերի ձևավորման սկզբունքը:
«Յունիբանկի» տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ
08 փետրվարի 2013   (0)
2012թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» վարկերի քանակն աճել է երկու անգամ եւ տարեվերջին կազմել 72 հազ. Այդ մասին հայտնեցին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միայն հաշվետու տարվա չորրորդ եռամսյակում «Յունիբանկը» տրամադրել է 20 000 վարկ, որից 60%-ը կազմել են սպառողական վարկերը:
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2012թ.–ին կազմել է շուրջ 4,4 մլրդ դոլար. Ֆիննախ
05 փետրվարի 2013   (0)
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2012թ.–ին կազմել է 4,369 մլրդ դոլար, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
Հայաստանի միջազգային պահուստները վերականգնվել են
04 փետրվարի 2013   (0)
Հայաստանի միջազգային պահուստները 2012 թ. դեկտեմբերին կազմել են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»):
Համաշխարհային բանկը 45 մլն դոլարի վարկ կհատկացնի Հայաստանին
02 փետրվարի 2013   (0)
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո Հայաստանին 45 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը:
Խոշոր ընկերությունների հաշվետվությունները պետք է մի տեղ հավաքվեն. Տիգրան Սարգսյան
31 հունվարի 2013   (0)
Հայաստանում երեք տարի առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հրապարակային հաշվետվությոն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:
Մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերը նոր քարտեր չեն տրամադրի
29 հունվարի 2013   (0)
«Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, հունվարի 29-ից մինչև փետրվարի 14-ը, «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում:
«Ինեկոբանկ». վճարային տերմինալների միջոցով գործառնություններն առայժմ դանդաղ են աճում
28 հունվարի 2013   (0)
Վճարային տերմինալների միջոցով բանկային գործառնությունների աճի տեմպը դեռեւս մեծ չէ: Այս մասին ասաց «Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Կանոնավոր կերպով վճարումներն ինքնասպասարկման տերմինալների միջոցով ընդունում ենք հունվարից' դեկտեմբերին դրանք փորձարկելուց հետո:
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվեց ոռոգման համակարգի հարցը
25 հունվարի 2013   (0)
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ:
Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը մոտ 7 մլրդ դրամի աջակցություն կարող է ստանալ. Տիգրան Դավթյան
24 հունվարի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թ. կշարունակի աջակցել փոքր եւ միջին բիզնեսին՝ տրամադրելով տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Սկսնակ գործարարներին կտրվեն արտոնյալ վարկեր
23 հունվարի 2013   (0)
2013 թ. ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 3 մլն դրամ, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Այդ մասին նշված է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2013 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի հաստատմանը:
Անշարժ գույքի շուկան կմտնի ստվերի դաշտ. բաց նամակ Սերժ Սարգսյանին
23 հունվարի 2013   (0)
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
ԼՂՀ նախագահը ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակության հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների հարցերը
21 հունվարի 2013   (0)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը' նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրո
18 հունվարի 2013   (0)
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
16 հունվարի 2013   (0)
2013թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 2,4, 2014թ.' 3,1, իսկ 2015թ.' 3,3 տոկոսով: Ընդ որում, նախորդ տարի համաշխարհային ՀՆԱ-ն աճել էր 2,5 տոկոսով, ասված է Համաշխարհային բանկի Global Economic Prospects զեկույցում:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն