Ֆինանսներ և բանկեր

Պետբյուջեի պակասուրդը 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը
16 հունվարի 2013   (0)
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվությունը: 2012թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել են 910.34 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ' 10.3 տոկոսով:
Ակնկալում ենք արդյունաբերության 9.2% աճ. Էկոնոմիկայի նախարար
15 հունվարի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 2013 թ. ակնկալում է արդյունաբերության 9.2% աճ: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ
12 հունվարի 2013   (0)
Հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,035,089 ԱՄՆ դոլար 404.21 դրամ ԱՄՆ մեկդոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 144,242,668 ԱՄՆ դոլար 405.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմացմիջին փոխարժեքով:
Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը
11 հունվարի 2013   (0)
ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների' հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։
Ամանորն օգնել է համալրել Հայաստանի միջազգային պահուստները
11 հունվարի 2013   (0)
2012 թ. վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը բորսայում գնել է էժան արտարժույթ եւ համալրել միջազգային պահուստները: Ըստ ՀՀ ԿԲ տեղեկատվության՝ դեկտեմբերի 24-31 ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն շուկայում գնել է 14 մլն դոլար՝ 403.08 դրամով:
Ոսկերիչ. Ոսկով վարկերը կօգնեին թանկարժեք մետաղներն ավելի էժան ձեռք բերել
11 հունվարի 2013   (0)
Ոսկով վարկերը ոսկերչական արտադրություններին կօգնեին թանկարժեք մետաղներն ավելի էժան ձեռք բերել: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանի ոսկերիչների միության ղեկավար «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը:
IFC-ն կաջակցի Հայաստանի ֆինանսական հատվածին
09 հունվարի 2013   (0)
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Հայաստանի Բանկերի միության հետ աջակցություն ցուցաբերելու ֆինանսական հատվածին' կազմակերպելով դասընթացներ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար ռիսկերի ավելի լավ կառավարման և փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ:
Ազգային մրցունակության հիմնադրամի բոլոր ծրագրերն ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը. Արման Խաչատրյան
08 հունվարի 2013   (0)
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով, նպատակ ունի օգտագործել և զարգացնել կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում առկա մեծ ներուժը՝ համաշխարհային ասպարեզում Հայաստանի մրցունակության բարձրացման համար:
Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին
07 հունվարի 2013   (0)
Ցանկացած պետության անվտանգության կարևորագույն բաղկացուցիչներից է կեղծումներից հուսալի պաշտպանված արժույթի առկայությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայկական դրամն ու եվրոն հնարավոր կեղծումների դեմ ունեն գրեթե նույն կարգի պաշտպանվածության մակարդակը:
Արթուր Ջավադյան. 2013 թվական մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ
06 հունվարի 2013   (0)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթ է ունեցել Կենտրոնական բանկում 2012 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, 2012 թվականը դառնում է պատմություն, սակայն պատմություն չեն դառնում ձեռքբերումները, որոնք ունեցանք այդ տարում:
2012 թվականի տնտեսական տասն առանցքային իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության
05 հունվարի 2013   (0)
1. Հայաստանի հաջողությունները «Doing Business -2013» վարկանիշում: 2. ԵՄ–ի հետ ազատ առևտրի համաձայնագրով բանակցությունների մեկնարկը: 3. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը
Ամանորն անուղղակի ազդում է նաեւ բյուջեի վրա. Վաչե Գաբրիելյան
04 հունվարի 2013   (0)
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը. Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. բյուջեի կատարողականի ընթացքը, ինչպիսի՞ չնախատեսված ռիսկերի բախվեցիք:
Որքա՞ն է հայաստանցիների միջին ամսական եկամուտը
30 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանցիների միջին ամսական եկամուտը 2011 թ. դրությամբ 78.4 հազ. դրամ է: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2012» հրապարակման մեջ: Նախորդ տարվա համեմատ միջին եկամուտն ավելացել է 4 հազ. դրամով:
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը նոյեմբերին հասել է 119,8 դրամի. ԱՎԾ կանխատեսում
29 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի նոյեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 119 791 դրամի ($294 կամ 9229 ռուբլի), ինչը 0,9 տոկոսով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
28 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը' Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն