Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրո

Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրոՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ է ներկայացրել Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե զեկուցվել է, որ նշված ջրամբարների կառուցման ծրագրերը գնահատվել են, եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային դոնոր կազմակերպություններին:

Մասնավորապես Կապսի անավարտ ջրամբարի մասով նշվել է, որ բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ: Առավել նպատակահարմար է համարվում ջրամբարի վերականգնումը 6 մլն խմ ընդհանուր ծավալով, ինչը ոռոգման խնդիրներ լուծելուց բացի, կվերացնի նաեւ վթարային վիճակում գտնվող շինարարական թունելից սպառնացող վտանգը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 18,5 մլն եվրո, արդեն մեկնարկել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման համար ՀՀ կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), ներկայումս գործընթացը գտնվում է բանակցային փուլում: Վեդիի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են վարվում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Փոխվարչապետը կարեւորելով ջրամբարաշինության ոլորտում գործնական քայլերի իրականացումը' պատասխանատուներին հանձնարարել է հետեւողական լինել այդ աշխատանքներում եւ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն