Ֆինանսներ և բանկեր

ՀԱԳ(Գ)Մ–ն հետևողական է...
12 դեկտեմբերի 2012   (0)
Հարկային օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության առաջարկություններն ու դիտողությունները ներկայացվել ու քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև Միության նախագահության անդամների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ։
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–հոկտեմբերին աճել են 10,4%–ով` կազմելով ավելի քան 1,36 մլրդ դոլար
11 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,36 մլրդ դոլարի միջոց' 2011թ.–ի հունվար– հոկտեմբեր ամիսների համեմատ ավելանալով 10,4 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։
Դոլարն էժանանալու նշաններ է ցույց տալիս
11 դեկտեմբերի 2012   (0)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դեկտեմբերի 10-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն ուրբաթ օրվա սակարկությունների համեմատ դոլարն էժանանալու միտում ունի: Այսպես՝ բորսայում այսօր դոլար է առաջարկվել 407,25 դրամով, ինչը զիջում է դեկտեմբերի 7-ի միջին փոխարժեքին (1դոլար/407,69 դրամ):
Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսով
10 դեկտեմբերի 2012   (0)
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ' 0.6% գնաճ:
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայում
10 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 2012 թվականի հունվար–սեպտեմբերի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10,5% է կազմել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 1,9% անկում է գրանցվել, տեղեկանում ենք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կայքից։
ՀԲ-ն մշակել է զեկույց, որտեղ ներկայացված են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները
09 դեկտեմբերի 2012   (0)
Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված' «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում:
Հայկական տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ծավալը 2012թ.-ին նվազել է ընտրությունների և տեղի ներդրողների պասիվության պատճառով. փորձագետ
08 դեկտեմբերի 2012   (0)
Հայկական տնտեսություն կատարված արտասահմանյան ներդրումների ներհոսքի նվազումը պայմանավորված է նախընտրական տարով և հայ ներդրողների պասիվությամբ, ովքեր ներդրումներ չեն կատարում սեփական տնտեսությունում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի
07 դեկտեմբերի 2012   (0)
«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի ուռուցքային, հեմատոլոգիական հիվանդություններ և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին օգնելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Հայ գործարարների մասնակցությամբ գործարար-համաժողով կանցկացվի Ֆրանկֆուրտում
07 դեկտեմբերի 2012   (0)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այցի շրջանակներում ուրբաթ օրը «Commerzbank»-ում կկայանա Զարգացման հայկական գործակալության կազմակերպած գործարար համաժողովը, հայտնում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:
Խոշոր հայ ներկրող «Մանանա Գրեյնը» հուսով է, որ ցորենի գներն Ամանորին նվեր կմատուցեն
07 դեկտեմբերի 2012   (0)
Հացահատիկի համաշխարհային շուկայում նկատվում է կայունացում, սակայն գների աճի միտումն արձանագրում է անորոշություն: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երևանում հայտարարել է «Մանանա Գրեյն» (շուկայում բաժինը կազմում է 34.4 տոկոս) ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Մանուկյանը:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով
06 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա հունվար-հոկտեմբերին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.1 տոկոսով կամ շուրջ 63 մլրդ դրամով. դա հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Հայաստանի 468 խոշոր հարկատուների կողմից բյուջե կատարած մուտքերը III եռամսյակում կազմել են 67 մլրդ. դրամ
05 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի 468 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե կատարած հարկերի և այլ պարտադիր վճարումների ցուցանիշը 2012թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 67 մլրդ դրամ, ինչը կազմում է Հայաստանի բյուջեի հարկային մուտքերի 49,6 տոկոսը:
ՀՀ տնտեսությունը բարենպաստ է առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական նորարարության համար. Ժան-Միշել Հափի
05 դեկտեմբերի 2012   (0)
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը խորը վերափոխման է ենթարկվել՝ ինքնահարատ աճի և կառուցվածքային բարեփոխումների շնորհիվ ձևավորվել է շուկայամետ միջավայր, որն այսօր շատ բարենպաստ է արտաքին առևտրի, կապիտալի ներդրման և տեխնոլոգիական նորարարության համար:
Հայաստանում փողի զանգվածի ծավալը հոկտեմբերին աճել է 0,9%-ով՝ մինչև 1279 մլրդ դրամ
30 նոյեմբերի 2012   (0)
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել է 0,9%-ով և կազմել է ավելի քան 1279 մլրդ դրամ:
ՀՀ–ում տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 2011–ին 37 հազար դրամ է կազմել, նվազագույն սպառողական զամբյուղը`53 հազար դրամ
30 նոյեմբերի 2012   (0)
ՀՀ–ում տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 2011 թվականին 37 050 հազար դրամ է կազմել, այն դեպքում, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 53 288,7 հազար դրամ:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն