Ֆինանսներ և բանկեր

ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը Հայաստանում
28 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ին ուժը կորցրած է ճանաչել 2 վճարահաշվային համակարգերին մասնակցության տրված թույլտվությունները' «Կոնտակտ» եւ «Բլիզկո»:
Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի
27 դեկտեմբերի 2012   (0)
ՀՀ կառավարության 2012-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում մետրոյի նոր կայարաննների կառուցման ծրագրի ֆինանսավորում նախատեսված չէ: Այլ կազմակերպությունների կողմից եւս կապիտալ շինարարության մասով ֆինանսական միջոցներ չկան:
Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն
26 դեկտեմբերի 2012   (0)
Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ:
Հայաստանում այս տարի օտարերկրյա ամենաշատ ներդրումը կատարել է Կանադան
26 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի տնտեսության իրական հատվածում անցնող տարվա ինն ամիսներին 391 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն աշխատակիցներին 180 մլն դրամի պարգևավճարներ կվճարի
26 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի կառավարությունը Պահուստային ֆոնդից Պետական եկամուտների կոմիտեին 180 մլն դրամ է հատկացրել աշխատակիցներին պարգևներ հատկացնելու համար։
Հայաստանում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ
24 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանում 2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5,1 տոկոսով' կազմելով 119 791 դրամ: Միաժամանակ, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն ավելացել է 0,1 տոկոսով:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել 5130,7 մլն դոլար
24 դեկտեմբերի 2012   (0)
Նախնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 5130,7 մլն դոլար ' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,5 տոկոսով։
2012-ի ընթացքում Հայաստանի պետական ռազմական հաստատությունները կապահովեն 9,5 տոկոսով ավելի շահույթ
21 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող հաստատությունների գործունեությունից ստացված շահույթը 2012-ի 8 ամիսների արդյունքներով կազմել է ավելի քան 1 մլրդ 293 մլն դրամ 2011-ի նույն շրջանի 1 մլրդ 204 մլն դրամի համեմատ' ապահովելով 7,4 տոկոս աճ:
Մշակույթի նախարարությունը հաշվետու է եղել եկամուտների և պետբյուջե փոխանցած հարկերի մասին
21 դեկտեմբերի 2012   (0)
Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարության աշխատանքի մասին 2012թ. 9 ամսվա ընթացքում, համեմատական ացկացնելով 2011թ. նույն ժամանակահատվածի հետ և ներկայացնելով ոլորտի հեռանկարները:
Դոլարն ու դրամը իրար չեն գտնում
17 դեկտեմբերի 2012   (0)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Հիշեցնենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ ուրբաթ՝ դեկտեմբերի 14-ին: Բորսայում այսօր դոլար է առաջարկվել 407,75 դրամով, սակայն պահանջարկը չի գերազանցել 407,05 դրամը:
ՀՀ ներդրումային ընկերությունների ակտիվները 3–րդ եռամսյակում ավելացել են 1%–ով` մինչև 22,9 մլրդ դրամ
17 դեկտեմբերի 2012   (0)
Ինչպես ասվում է 2012 թվականի երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում», ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 3,7 մլրդ դրամ' առաջին եռամսյակի համեմատ աճելով 16,1 տոկոսով։
HSBC Բանկ Հայաստանի առևտրի վարկավորումը 10 ամիսներին աճել է 23%-ով՝ կազմելով 100 մլրդ դրամ
13 դեկտեմբերի 2012   (0)
HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարկային պորտֆելն աճել է 23 տոկոսով և կազմել է 100 մլրդ դրամ, հայտարարեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Տիես Կլեմենցը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են ստանալ ԱՊՊԱ կտրոններ
13 դեկտեմբերի 2012   (0)
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բանկում իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ Հայաստանի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ կտրոններ:
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբերին աճել է 3,1%–ով՝ ԱՊՀ երկրների 6,2% միջին աճի դեպքում
12 դեկտեմբերի 2012   (0)
Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում (առանց խողովակաշարային տրանսպորտի) 2012 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 6,2 տոկոսի դեպքում, ասվում է ԱՊՀ երկրների Վիճակագրական կոմիտեի կայքում:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնացել` 8 տոկոս
12 դեկտեմբերի 2012   (0)
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը' 8%: 2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ գտնվելով նպատակային ցուցանիշին մոտ, ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն