01 մարտի 2013
(0)
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց «2013թ.-ի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների» ծրագիրը, որի շրջանակներում պետբյուջեից 10 մլն դրամ կհատկացվի ընթացիկ տարում սննդամթերքի անվտանգության ապահովման համար:
01 մարտի 2013
(0)
Հայաստնում միջին անվանական աշխատավարձը, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին կազմել է 140 015 դրամ: Անցած տարվա հունվարին այդ ցուցանիշը 113052 դրամ էր, այսինքն, աճը կազմում է 23,9%:
01 մարտի 2013
(0)
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2012 թ. ցուցանիշները՝ ՀՆԱ աճը կազմել է 7.2%: Այդ մասին փետրվարի 28-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
25 փետրվարի 2013
(0)
2008-9 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց անշարժ գույքի շուկային: Նույնիսկ զարգացած երկրներում բնակարանաշինությունը դարձել է ոչ շահավետ՝ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ցածր աճի պատճառով:
24 փետրվարի 2013
(0)
Կանխատեսվում է, որ 2013 թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճի տեմպերը որոշակի կարագանան՝ հունիսի վերջին հասնելով 4.5%-ի: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի գնաճի հաշվետվությունում
23 փետրվարի 2013
(0)
Հայաստանի առևտրային բանկերի ռեպո պայմանագրերի ծավալը 2012 թվականին կազմել է 35.7 մլրդ դրամ' 2011 թվականի ցուցանիշի համեմատ ավելանալով 17.9 տոկոսով
22 փետրվարի 2013
(0)
ՀՀ կառավարությունը հաստատել է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը, որի նպատակն է ներկրվող բեռի վտանգի կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը...
21 փետրվարի 2013
(0)
Մեկնարկեց Հարկային բարեփոխումների նոր քառամյա ծրագիրը' ուղղված Հայաստանի հարկային միջավայրի բարելավմանը: Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին
20 փետրվարի 2013
(0)
Վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ:
19 փետրվարի 2013
(0)
Հայաստանում 2012 թ. աղքատության ընտանեկան նպաստ է ստացել 100.8 հազ. ընտանիք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. աղքատության ընտանեկան նպաստ ստանում էր 84 հազ. մարդ: Փոխարենը՝ 2012 թ. նվազել է միանվագ դրամական օգնություն ստացողների թիվը՝ 12.3 հազարից իջնելով 10.5 հազարի:
16 փետրվարի 2013
(0)
Բնակչության վստահության եւ ավանդատուների թվի մեծացման շնորհիվ «Յունիբանկը» ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջատարի դիրք ՀՀ բանկային համակարգում:
15 փետրվարի 2013
(0)
Հայաստանի առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով' լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին:
12 փետրվարի 2013
(0)
Պետբյուջեի հարկային եկամուտների մասին տվյալները հանգեցնում են մեկ ոչ մխիթարական եզրակացության: Թեեւ կա դրական միտում աճի երկնիշ տեմպի տեսքով, սակայն տարեց տարի պահպանվում են նաեւ «մինուսները», ընդ որում' արմատական: Մեզանում հարկային քաղաքականությունը պահպանողական է, վերջին տարիներին չեն իրականացվել արմատական բարեփոխումներ, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանն ու հասարակության բեւեռացման նվազմանը:
12 փետրվարի 2013
(0)
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, փետրվարի 11-ին, ստորագրել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն:
11 փետրվարի 2013
(0)
Արդշինինվեստբանկը սույն թվականի փետրվարի 11-ից մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը: