Անշարժ գույքի շուկան կմտնի ստվերի դաշտ. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Անշարժ գույքի շուկան կմտնի ստվերի դաշտ. բաց նամակ Սերժ ՍարգսյանինՍ.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ըստ այդ օրենքի, վերոնշյալ գործունեության համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելուեն 60.000 դրամ (Երեւանում) եւ 10000-50000 դրամ (մարզերում):

Օրենքը բողոքի ալիք է բարձրացրել անշարժ գույքի գործակալությունների շրջանում, որոնք ձեւավորել են Ռիելթորների հասարակական նախաձեռնությունը: 27 գործակալությունների ներկայացուցիչների ստորագրությամբ բաց նամակ է հղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պրն Նախագահ,

Սույն նամակը ուղղում ենք Ձեզ, հույս ունենալով, որ այստեղ արծարծված հարցերը համահունչ են մեր երկրում հարկային բարեփոխումների, վարչարարության մեղմացման, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ու ստվերի դեմ պայքարի վերաբերյալ Ձեր սկզբունքային դիրքորոշմանը, ինչը բազմիցս արտահայտվել է Ձեր ելույթներում եւ ամրագրված է Ձեր նախընտրական ծրագրերի հիմնարար դրույթներում:

Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ըստ այդ օրենքի, վերոնշյալ գործունեության համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարելու են 60.000 դրամ (Երեւանում) եւ 10000-50000 դր. (մարզերում):

Հարկ ենք համարում նշել, որ այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար' հետեւյալ հանգամանքներից ելնելով.

1. Oրենքն ընդունելիս, մասնավորապես, արտոնագրային հարկ վճարող համարվելու գործունեության տեսակների ցանկն ու վճարման չափերը կազմելիս, հաշվի չեն առնվել ոլորտում տիրող իրավիճակը, տնտեսվարող սուբյեկտների կարծիքները, չեն

եղել հասարակական քննարկումներ եւ այլն: Մինչդեռ հայտնի է, որ զարգացած երկրներում նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններից առաջ, նախ կատարվում է շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն (market research), փորձագետների խումբը կատարում է տնտեսագիտական վերլուծություններ, եւ միայն այդ եզրակացության ու հասարակական քննարկումների հիման վրա է պատրաստվում համապատասխան օրենսդրական փաստաթուղթը:

2. Մեր բազմաթիվ հարցադրումներին ու ահազանգերին ի պատասխան համապատասխան գերատեսչությունները մինչ այժմ չեն տվել բացատրություններ, տնտեսագիտական լուրջ հիմնավորումներ, թե ինչ հաշվարկներից ու վերլուծությունից ելնելով է գրչի մի հարվածով հարկման տվյալ դաշտ բերվել մի ամբողջ բնագավառ, որն այսօր ուղղակի գոյատեւում է շուկայի արդեն մի քանի տարի շարունակվող ճգնաժամի պայմաններում:

3. 2008 թ. միջազգային տնտեսական ճգնաժամը, բնականաբար, անդրադարձավ նաեւ Հայաստանի վրա, եւ 2008 թ. սեպտեմբերից ՀՀ անշարժ գույքի շուկան սկսեց անկում ապրել, ինչը շարունակվում է մինչ օրս: Այսպես, ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, միայն ք. Երեւանում 2012թ.-ին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքների քանակը 2011թ.-ի նկատմամբ նվազել է մոտ 10%-ով, իսկ 2007-ի նկատմամբ՝ ավելի քան 20%-ով:

4. Բացարձակապես անընդունելի ու չհիմնավորված են նաեւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերը, որոնց կիրառման արդյունքում ընկերությունների եկամուտներն ու ծախսերը հավասարվում են, եւ նման պայմաններում այլեւս աննպատակահարմար է դառնում հետագա գործունեությունը:

5. Ըստ վերոհիշյալ օրենքի' ստացվում է, որ ռիելթորական գործունեությամբ զբաղվող սուբյեկտը, անկախ իր գործունեության արդյունքներից՝ աշխատում է շահույթով, թե վնասով, պետք է նախօրոք, մինչեւ գործունեություն սկսելը, վճարի Օրենքով սահմանված գումարը: Մինչդեռ, անշարժ գույքի շուկան ոչ կանխատեսելի է, եւ տարվա կտրվածքով, անշարժ գույքի առուվաճառքի եւ վարձակալության գործարքների բաշխվածությունը՝ խիստ անհամաչափ: Այսինքն, միջնորդային գործունեությամբ զբաղվողը կարող է, ասենք, 6 ամիս շարունակ աշխատել, ժամանակ ու գումար ծախսել, եւ միայն 7-րդ ամսում կնքել գործարք ու ստանալ սպասված միջնորդավճարը: Անշուշտ, բացարձակ անընդունելի է հարկատուի կողմից դեռեւս չկայացած գործարքի ու չաշխատած եկամուտների համար հարկ վճարելը:

6. Օրենքում խիստ լղոզված ու անտրամաբանական է նաեւ հետեւյալ սահմանումը, ըստ որի' անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման հիմք ընդունվող ելակետային տվյալը գործակալության բոլոր աշխատողների թիվն է: Ստացվում է, որ համապատասխան կազմակերպություններում աշխատող եւ աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնող սպասարկող անձնակազմի (հեռախոսավարներ, օպերատորներ, իրավաբաններ, վարորդներ, փորձաշրջան անցնող աշխատողներ, անգամ հավաքարարներ) համար նույնպես պետք է վճարվեն վերոնշյալ գումարները: Սա եւս այս օրենքի բացարձակ անընդունելի դրույթների շարքից է' իր կանխատեսելի հետեւանքներով, այն է՝ աշխատողների զանգվածային ազատումներ եւ դրանից բխող սոցիալական խնդիրներ:

7. Ռիելթորների ջանքերի շնորհիվ նախորդ տարիների ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվել են բազմաթիվ ծանրակշիռ գործարքներ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների եւ օտարերկրացիների կողմից: Այսինքն, ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը անուղղակիորեն նպաստել է դեպի Հայաստան ներդրումների հոսքին, տրանսֆերների աճին ու, դրանից ելնելով, շինարարության, մասնավորապես՝ բնակարանաշինության աճին: Անշարժ գույքի շուկայի էլ ավելի թուլացումն իր ուղղակի բասացական անդրադարձը կունենա նաեւ վերոնշյալ ոլորտների վրա:

Վերոհիշյալ մանրամասն եւ հանգամանալից բացատրություններից կարելի է հստակ կանխատեսել, թե «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման արդյունքում ինչ է սպասվում ՀՀ անշարժ գույքի ոլորտին: Թվարկենք.

1. Հարկային դաշտում օրինական գործունեություն վարող ընկերություններում հաշվառված գործակալների եւ օժանդակող անձնակազմի քանակի կրճատում:

2. Որոշ կազմակերպությունների գործունեության սահմանափակում կամ ամբողջովին դադարեցում:

3. Հարկային դաշտից դուրս նշված բնագավառի գործունեությամբ զբաղվող միջնորդների (այսպես կոչված՝ «սեւ մակլերների») քանակի կտրուկ ավելացում (եւ դա այն դեպքում, երբ առանց այն էլ ստվերային դաշտում գործող անձանց դեմ պայքար պետության կողմից գրեթե չի տարվել):

4. Ոլորտի սպասարկման որակի անկում, անվստահության մթնոլորտի ստեղծում եւ ոլորտի հետընթաց:

5. Անշարժ գույքի եւ շինարարության ոլորտում ներդրումների էլ ավելի նվազում:

6. Փոքր ու միջին եկամուտներ ունեցող ընկերություններում աշխատատատեղերի կրճատումներն ու եկամուտների նվազումը կհանգեցնեն ավելի գլոբալ հետեւանքների՝ արտագաղթի ավելացում, կոռուպցիոն ռիսկերի աճ, տնտեսական իրավախախտումներ, ստվերային հատվածի ընդլայնում եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

Ելնելով վերոհիշյալից' առաջարկում ենք.

1. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում նշված արտոնագրային վճարով հարկվող գործունեությունների ցուցակից հանել անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը եւ այն ներառել

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման դաշտ: Համոզված ենք, որ վերջինիս կիրառման արդյունքում շատ ընկերություններ եւ անհատներ, որոնք մինչեւ այժմ գործել են ստվերում, կմտնեն հարկման օրինական դաշտ, եւ այս ոլորտում հարկատուների թիվը էականորեն կավելանա:

Մեծարգո Պարոն Նախագահ,

հույս ունենք, որ Ձեր կողմից ընթացք կտրվի նամակում բարձրացված առաջարկին, քանի որ դա բխում է ոչ միայն ոլորտի ընկերությունների, նրանց աշխատակազմերի ու ընտանիքների, այլեւ՝ մեր երկրի տնտեսական շահերից:

Հարգանքով՝

Հայաստանի Ռիելթորների եւ գնահատողների միություն

Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն

Մադաթյան Գայանե, «Մադաթյան եւ որդիներ»

Եսայան Լեռնիկ, «Երկիր»

Ավագյան Գեւորգ, «Ագաթ»

Խաչատրյան Վլադիմիր, «Լավ Առաջարկ»

Լոլիտա Դատրինյան, «Գլոբուս»

Արմեն Մացակյան, «Թրաստ Րեա»

Վահե Դանիելյան, «Կենտրոն»

Ալեքսանդր Ծատուրյան, «Ալեքս-Ռ»

Արթուր Նազարեթյան, «10-րդ գիծ»

Ռոբերտ Մարգարյան, «Ամրոց»

Արայիկ Գոջաբաշյան, «ԱՐ-Գո Ռիելթի»

Մարինա Չատինյան, «Բարս»

Արտյոմ Պրիբիլսկի, «Ա.Գ.Բորսա»

Հարության Մարտիրոսյան, «Մ եւ Մ»

Հրաչյա Բադալյան, «Նռան»

Արտյոմ Վարդանյան, «Ալֆա Ռիելթի»

Էդուարդ Հարությունյան, «Վիվա Ռիելթի»

Դավիթ Ալումյան, «Ռեմաքս Գրուպ»

Հասմիկ Հոսյան, «Մայ Քասթլ»

Արտակ Ղազանչյան, «Էքսկլյուզիվ Ռիելթի»

Հայկ Գյուրջինյան, «Կամար»

Կարեն Հակոբյան, «Մոնոլիտ Ռիելթի»

Վարդան Ավագյան, «Կասկադ Ռիելթի»

Ստեփան Աղեկյան, «Ստեպ Ռեալ Էսթեյթ Սոլյուշնս»

Լեւոն Եսայան, «Արեւի լույս»

Սամվել Մսրյան, «Լ.Է.Լ Գ.Ա.Ս.Ա»

Սուրեն Մելքոնյան, «Ռիելթի Գրուպ»:

Աղբյուրը՝ news.am

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն