Ֆինանսներ և բանկեր

Նոյեմբերի 29-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.19 դրամ
29 նոյեմբերի 2012   (0)
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 29-ին կատարվել է 2.050 մլն դոլարի առք և վաճառք 1 ԱՄՆ դոլարի դիմաց 404.90 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,00 դրամ:
Հայաստանում «ՀայՌուսգազարդի» ներդրումները 2013-2015թթ. կկազմեն 35,91 մլրդ դրամ
29 նոյեմբերի 2012   (0)
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիտարկմանն է ներկայացրել ներդրումային ծրագիր, որի համաձայն ընկերությունը մտադիր է 2013-2015թթ. ներդնել 35,91 մլրդ դրամ:
Հայաստանի կապիտալի շուկայի մասին ավելի շատ կիմանան Globenewswire տեղեկատվական համակարգի շնորհիվ
26 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 26-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ներկայացվել է Հայաստանում ներդրվող Globenewswire միջազգային տեղեկատվական համակարգը: Համակարգի նպատակն է ընդլայնել հայկական կապիտալի շուկայի մասին տեղեկատվության տարածումն արտասահմանում:
Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 36.4 մլն ԱՄՆ դոլարի վարկ
26 նոյեմբերի 2012   (0)
Նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,922,967 ԱՄՆ դոլար 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89,998,303 ԱՄՆ դոլար 407.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար
24 նոյեմբերի 2012   (0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը:
Ի՞նչ է Դոու-Ջոնսի ինդեքսը
24 նոյեմբերի 2012   (0)
Արդեն քանի տարի աշխարհը ցնցվում է համաշխարհային ճգնաժամից: Նորությունների հաղորդավարները մերթ անհանգստացած, մերթ հանգիստ հաղորդում են «Տոկիոյի բիրժայում Դոու-Ջոնսի ինդեքսն ընկել է», «Այսօր Ֆրանկֆուրտի բիրժայում առևտուրն ավարտվել է Դոու-Ջոնսի ինդեքսի բարձրացմամբ»: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Դուո-Ջոնսի ինդեքսը:
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում
23 նոյեմբերի 2012   (0)
Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների և այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Տնտեսական աճը սպասվածից ավելի է. Տիգրան Դավթյան
23 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանում 10 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% է, ու այն գերազանցում է պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ռուս պաշտոնյաների ամենահարուստ կանայք
23 նոյեմբերի 2012   (0)
Forbes-ը կազմել է Ռուսաստանի ղեկավարների հարուստ կանանց մինի-ռեյտինգային սանդղակը: 1. Օլգա Շուվալովա, 365 մլն ռուբլի: Կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի կինն է:
ՀՀ վարչապետը շնորհավորել է բանկիրներին մասնագիտական տոնի առթիվ
22 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում շնորհավորեց բանկային համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Բանկային համակարգի աշխատակցի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը
22 նոյեմբերի 2012   (0)
Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է: Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը:
Դոլարի փոխարժեքի շուրջ անորոշություն է
21 նոյեմբերի 2012   (0)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում նոյեմբերի 20-ին, ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի առաջարկի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408,50 դրամ, սակայն պահանջարկի փոխարժեքը մնացել է երեկվա մակարդակին՝ 1դոլար/407 դրամ:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի տասն ամիսների ընթացքում ավելացել է 3,4%–ով և կազմել 4603,1 մլն դոլար
21 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4603,1 մլն դոլար' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի պետբյուջեի եկամուտները մեծապես կախված են ԱԱՀ-ի հավաքագրումից
17 նոյեմբերի 2012   (0)
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները հասել են 517 մլրդ դրամի, եւ նախորդ տարվա նույն ժամանակվա ցուցանիշը գերազանցել են 48,1 մլրդ դրամով կամ 10,3%-ով:
ՎԶԵԲ-ը 2012թ.-ի արդյունքներով Հայաստանի ՓՄՁ-ում ավելի քան 100 մլն դոլար կներդնի
16 նոյեմբերի 2012   (0)
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2012թ.-ի արդյունքներով ավելի քան 100 մլն դոլարի չափով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումների իրականացում է ակնկալում, ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն